Գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը 168.am-ին հայտնեց, որ իրենք իրենց դիրքերը չեն զիջել՝ կրճատումները շարունակվելու են աշխատավարձն էլ վճարվելու է միայն մեկ ամսվա:
168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ կարող միայն հաստատել լուրը, այլ մանրամասներ, այդ թվում զինծառայողի առողջական վիճակի մասին, հայտնել չի կարող:
Եթե Ադրբեջանի դեպքում թշնամական լեզու պարունակող ձևակերպումների և հրապարակումների աղբյուրը պաշտոնական անձինք են, ապա Հայաստանում հենց լրագրողներն են, այսինքն՝ հենց լրագրողական ձևակերպումներում այդ թշնամության լեզուն շատ հաճախ է հանդիպում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ «Նախախորհրդարանի» անդամների ավտոմեքենաների հրկիզումների դեպքերի առթիվ հարուցված 7 գործերը վարչական շրջանների քննչական մարմիններից տեղափոխվել ու կենտրոնացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում:
Նոյեմբերի 28-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 1977 թ. ծնված Ալլեն Մ.-ն հաղորդում է տվել, որ մոտ 10 օր առաջ, ժամը 16.00-ին, իր ծանոթ ոմն Արսեն, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում` գնացքի գծերի մոտ, իր բաճկոնի գրպանից գողացել է բջջային հեռախոս:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է առանց վերջույթների ծնված երեխային: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ բժշկուհուն աշխատանքից չեն ազատել. նա է ինքն է ազատման դիմում գրել. «Նա ուղղակի ինքնուրույն դիմում է գրել և ազատվել է աշխատանքից: Այդ հարցով էլ էինք մենք հետաքրքրվել, որովհետև մեղքի բաժինը չհաստատելով՝ նման վարչական միջոց մենք թույլ չէինք տա, որ կիրառեին»:
Այսօր Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը այսպես է արձագանքել խորհրդարանի Դեմիրճյան փողոցի մոտ հավաքված ցուցարարների ամոթանքին։ Ցուցարարները, հիշեցնենք, պահանջում են պատգամավորներից դեմ քվեարկել ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությանը, դիմավորում են պատգամավորներին՝ «ամոթ», «դավաճան» կոչերով։
Ըստ հետազոտության արդյունքների՝ Ադրբեջանի դեպքում թշնամության լեզու պարունակող ձևակերպումների և հայտարարությունների աղբյուրը պաշտոնական անձինք են:
Այսօր Վարչական դատարանի տեղի է ունենալու Երևանի քաղաքապետի 27.08.2014թ հ. 3303-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին Երևանի թ.27 հիմնական դպրոցի դատապարտված նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանի հայցի նախնական դատական նիստը: Վերոնշյալ որոշումով Երևանի քաղաքապետը չեղյալ էր հայտարարել սույն թվականի 01.08.2014թ. թ.27 տնօրենի թափուր տեղի համար կայացած մրցույթի վերաբերյալ դպրոցի կառավարման խորհրդի թ.20 արձանագրությամբ քաղաքապետին ներկայացրած այն որոշումը, […]
«Երեխայի սխալ սննդակարգը կարող է հանգեցնել տարբեր հիվանդությունների: Երեխաների մոտ հայտնաբերված դիզենտերիան կարող է առաջացած լինել մսամթերքից կամ կաթնամթերքից: այսինքն՝ այն կաթնամթերքը, որն ստանում է մանկապարտեզը պետք է անպայման ստուգված լինի»,- ասաց մանկաբույժը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի տեղեկացմամբ՝ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում թունավորված երեխանի մոտ դրական տեղաշարժ է գրանցվել: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արմեն Մուրադյանն ասաց, որ երեխաների մեծ մասը հիվանդանոցից դուրս է գրվել. երկու երեխա այժմ գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, 4 երեխա և 1 մեծահասկ գտնվում են Եղվարդի հիվանդանոցում: Նրա խոսքով՝ հիվանդացել է նաև երեխաներից մեկի ծնողը, ով այժմ գտնվում է Եղվարդի հիվանդանոցում:
Նախագիծը ներկայացնող կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասաց, որ նախագծի պատրաստման համար հիմք է հանդիսացել Շիրակի մարզի դատախաի միջնորդ գրությունը այդ հասցեում Վահե Միրզոյանի կողմից զբաղեցված տարածքն իրեն նվիրաբերելու համար: Նա ասաց, որ Վահե Միրզոյանը 2000թ. աշխատում էՇիրակի մարի դատախազությունում, ներկայումս որպես ավագ դատախազ:
«Աշխարհին պետք է մեկ անգամ էլ ապացուցել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրավական երկիր է եւ ոչ թե վայրի, ինչպիսին որ Ադրբեջանն է»:
Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևանի «Կենտրոն» սանմաքրման 20-ից ավելի աշխատակիցներ հավաքվել են Երևանի քաղաքապետարանի առջև և ցանկանում են հանդիպել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 01.46-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գավառ քաղաքի մոտակայքում՝ «Ազատա» վերելքի հատվածում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան 34KN935 պետհամարանիշի (վարորդ՝ Ա.Հ.) մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ կալանավորված Անդրանիկ Սողոյանին հետազոտելու նպատակով քաղաքացիական հիվանդանոցից մասնագետ բերելու վերաբերյալ դիմումը փաստաբան Վահագն Մարտիրոսյանը երեկ ներկայացրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 15.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Ապարան – Արագած, Վանաձոր – Ալավերդի, Սիսիան – Ստեփանակերտ, Սարավան – Ջերմուկ և Կապան – Գյումրի ավտոճանապարհներին տեղ -տեղ առկա է մերկասառույց:
Ցավոք սրտի, անկախությունն արդեն երկրորդ տասնամյակն է անցել, բայց այն, որ մենք երազում էինք, թե շտկումներ կլինեն այս ուղղությամբ, այդպես էլ չեղան: Անձամբ՝ ես, տեսանելի ապագայից էլ սպասելիքներ չունեմ: Ի՞նչն է պատճառը: Պատճառը պետության վերաբերմունքն է գրողների հանդեպ: Տասը տարուց ավել անցավ մինչեւ, ՀԳՄ-ն հասարակական կազմակերպություն լինելով, ի վերջո ստեղծագործական միության կարգավիճակ ստացավ:
Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 12-ին, ժամը 20.00-ին, Գյումրի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնի մոտից բաժին բերման են ենթարկել 1996 թ. ծնված Ազատ Ս.-ին:
. Ալավերդու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկներում 2015 թվականի հունվարի մեկից սպասվում են կրճատումներ: Քաղաքապետը վստահեցնում է, որ այլ կերպ հնարավոր չէ մնացող աշխատողների աշխատավարձերը բարձրացնել:
«Մեր հիմնադրամը մեծ նշանակություն է տալիս Դիլիջան քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը, և առաջիկա տարիներին նախատեսում ենք տարբեր ծրագրեր իրականացնել, որոնք քաղաքն ավելի հարմարավետ կդարձնեն բնակիչների համար։ Ուրախ ենք, որ քոլեջի շինարարական կազմակերպություններն արձագանքեցին IDеA-ի հիմնադիրների նախաձեռնությանն ու իրենց ներդրումն ունեցան այսպիսի կարևոր կենտրոնի վերանորոգման գործում։ Հատկապես կցանկանայի ընդգծել «RD group» ընկերության և նրա հիմնադիր Գագիկ Ադիբեկյանի ներդրումը»,-նշեց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի տնօրեն Արմեն Գևորգյանը։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են:
«Տեղեկացվում է, որ աղետի գոտու քաղաքային բնակավայրում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման հետ կապված հարցերը կարգավորող՝ ՀՀ կառավարության 1999թ-ի հունիսի 10-ի համար 432 որոշմամբ հաստատված կարգի դրույթների համաձայն՝ քաղաքացիներին հերթացուցակում հաշվառելու եւ հաշվառումից հանելու իրավասությունը վերապահված է համապատասխան համայնքի ղեկավարին, տվյալ դեպքում՝ Գյումրու քաղաքապետին»:
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ առատ ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդուարի (Պոստա)-Կոբի ճանապարհահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է հակասահքային շղթաներով:
2015թվականին իրականացվելիք միջոցառումների ցանկով ԼՂՀ պետական եւ ոչ պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերում սովորող առաջին եւ երկրոդ խմբերի ու հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց համար պետությունը երաշխավորում է անվճար կրթություն, նրանք անվճար կրթության հնարավորություն կստանան նաեւ հայաստանյան բուհերում:
«Խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց մասին՝ մենք պետք է պիտակավորումներից խուսափենք: «Ինվալիդ» բառը, որ օգտագործվում է միջազգայնորեն, նշանակում է՝ անարժեք, անկարող: Բայց հիմա խոսում ենք սահմանափակ կարողություններով մարդկանց մասին, քանի որ նրանք ունեն արժեք, ունեն կարողություններ, ուղղակի յուրահատուկ են»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Այսօր դատական նիստի ընթացքում «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի ներկայացուցիչ Գրիշա Բալասայանն ասաց, որ անվիճելի փաստ է, որ սկզբում պատասխանողը հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող իրենց ՝թվով 8 լրագրողական նյութերը վերարտադրելիս չի պահպանել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքով նախատեսված պահանջները և հայցվոր լրատվամիջոցի նյութերի օգտագործման կանոնները:
Շիրակի մարզում, սակայն պատմաճարտարապետական հուշարձանները լիարժեք ուսումնասիրված չեն: Եկեղեցիների մի մասը հենց աղետի առաջին վայրկյաններին է հողին հավասարվել: