Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու թիվ 1, 2, 4, 6, 8, 10 շենքերի, «Շամպայն գինիների» գործարանի, «Էլնոր» ՍՊԸ-ի, Թբիլիսյան խճուղու գազալցակայանի, Քանաքեռի 13-րդ փողոցի ջրամատակարարումը:
Ոստիկանությունը կասկածներ ունի, որ տուժել են նաև այլ քաղաքացիներ:
Փոքրիկ Ռոբերտն ընդամենը 4 ամսական է, սակայն նրա համար սննդի միակ աղբյուր հանդիսացող կաթը գնելու հնարավորություն նրա ծնողները չունեն: Արդեն երկու ամիս է` նա ինքնակամ հրաժարվել է մայրական կաթից:
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը հայտնեց, որ Տավուշի մարզպետարանը, բազմաթիվ մարդիկ ֆինանսական մեծ աջակցություն են ցուցաբերել ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանին:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը վճռաբեկ դատարան է բողոքարկել վերաքննիչ դատարանի որոշումը:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա և «Հունդաի» մակնիշի թիվ 44 երթուղու ավտոբուսը: Ավտոբուսի 66-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Արարատ Կիրակոսյանը 1993 թվականից սկսած մարտական գործողությունների մասնակից է եղել ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի սահմանների պաշտպանության մարտերում: Նա Աքորու ջոկատի այն երիտասարդներից էր, ովքեր օրհասական պահին, առանց երկմտելու, մեկնեցին՝ պաշտպանելու հայրենիքը:
Դեկտեմբերի 4-ին ժամը 15:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995թ. ծնված Արթուր Պերճի Մարգարյանը:
ՀՀ արդարադատության խորհուրդը բավարարել է ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը և Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Հովհաննիսյանին հայտարարել նախազգուշացում:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը:
Ժամեր առաջ Ազատան գյուղի տներից մեկում երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել: Պարզվել է, որ նա նույն տան 42-ամյա բնակիչն է, ով սեփական տանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի աշխատակից, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Մելիք-Ադամյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ինստիտուտի գիտական գծով տնօրեն Արկադի Կարախանյանին հրապարակայնորեն մեղադրեց գիտական էթիկայի խախտման, գիտական զեղծարարությունների, գրագողության և կոռուպցիայի մեջ:
Արդյոք հայ եկեղեցու պատրիարքին բնորո՞շ է «տղայի մը նման», էլեկտրոնային նամակի ոճով խոսել Վեհափառի հետ՝ զարմացած է Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նա մեկն է այն սրբազաններից, որի անունը վերջերս Ամենայն Հայոց կաթողիկոսին գրած իր երկրորդ նամակում նշել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայկավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2014թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ Շախմատի ակադեմիայում հայտարարություն է փակցվել, ըստ որի ծնողները պետք է ձմռան ամիսների ջեռուցման համար վճարեն 6000 դրամ: Անվճար կրթության շրջանակներում պետությունը պետք է ապահովի կրթություն ստացողի՝ առանց որևէ վճարում կատարելու ուսուցումը, ինչը, սակայն, սույն դեպքում չի իրականացվում:
2010 թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները կհանվեն կիրառությունից, իսկ այդ դրոշմանիշներով ապրանքների իրացումը կարգելվի:
Վազգեն Խաչիկյանն ասել է, որ մեղադրանքի կողմը մեղադրական եզրակացության մեջ նշել է, թե բազմաթիվ խեղճ թոշակառուներ կատարված յուրացումների արդյունքում չեն ստացել իրենց թոշակները:
Նախաքննությամբ պարզվել է, որ 02.12.2014թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում վիճաբանություն է առաջացել դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Հ.Ղազարյանի և դիրքի ավագի օգնական, պայմանագրային զինծառայող, շարքային Դ.Սարիբեկյանի միջև։ Հ.Ղազարյանն իրեն ամրակցված ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել, որի արդյունքում՝ ձախ ազդրի շրջանում հրազենային վիրավորում է ստացել նույն դիրքի պայմանագրային զինծառայող, շարքային Կ.Անանյանը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 4-ին, ժամը 00.10-ին, բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Ռուբեն Հ.-ն:
Վրաստանում ներքին քաղաքական թեմայով հրապարակումներում թշնամական լեզուն ամենաշատն է կիրառվում: Ըստ Բ. Նավասարդյանի՝ այնտեղ բավականին շատ խմորումներ կան, որն արտահայտվում է լրատվամիջոցներում՝ թշնամության լեզվի օգտագործմամբ:
Դեկտեմբերի 5-9-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ:
Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
Նոյեմբերի 27-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1985 թ. ծնված Գայանե Բ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 15.50-ին, Կոմիտասի պողոտայի 15 շենքի մոտ թիվ 8 երթուղայինի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 15.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արագած փողոցի թիվ 93ա հասեից թունավորման նախանշաններով «Արմենիա» ԲԿ է հոսպիտալացվել Հ. Ն.-ն (ծնվ. 1987 թ.):
Ադրբեջանի ՊՆ՝ Գեդաբեկի շրջանում (սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի մարզին) տեղակայված զորամասերից մեկում «անցյալ շաբաթ» (ենթադրաբար՝ նոյեմբերի 24-30) ինքնասպան է եղել պայմանագրային զինծառայող, շարքային Դադաշով Նուրլան Ալի օղլուն։
Դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
«Կինս էլ բիզնեսով չի զբաղվում, վսյո: Պալիտիկայով ենք զբաղվում»,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա և «Հունդաի» մակնիշի թիվ 44 երթուղու ավտոբուսը:
ՀՀ ՔԾԽ հրատարակչական կարիքներից բխող գնումների ընդհանուր արժեքը` 494 հազար դրամ, միայն Սուրբ Ծննդյան բացիկների գնմանը վերագրելը պարզունակ լրագրողական մանիպուլյացիա է: Նույն հաջողությամբ կարելի էր ընդհանրապես ՀՀ ՔԾԽ-ի կողմից կատարվող մնացած բոլոր գնումների արժեքը ևս վերագրել բացիկների հրատարակմանը: Համոզված ենք` ակնկալվող սենսացիայի էֆեկտն ավելի մեծ կլիներ: