Բաժիններ՝

«էս էրեխեն ստեղ արյունլվա մեռնում է, դուք ձեր հավեսով եք գալիս». պատահար Խանջյան փողոցում

Այսօր Խանջյան փողոցը հատելիս մոտավորապես 20 տարեկան էպիլեպտիկ հիվանդ մի աղջկա ինքնազգացողությունը վատացել էր ու նա հենց փողոցի մեջտեղում վայր էր ընկել՝ վնասելով դեմքի ձախ հատվածը: Աղջիկը պառկած էր փողոցի մեջտեղի հատվածում՝ անշարժ և դեմքն ամբողողջությամբ արյունոտված: Նրա շուրջը հավաքված մարդիկ, տեսնելով, որ իրենց կանչած շտապօգնության մեքենան ուշանում է, աղջկան պառկացրեցին մայթին, որպեսզի արևի տակ երկար չմնա: Նշենք, որ աղջիկը չէր կարողանում խոսել և միայն ձեռքերով շարժումներ էր անում:

Շտապ-օգնության մեքենան ժամանեց 20 րոպե ուշացումով, թեպետ կանչ գրանցած կանացից մեկն անընդհատ զանգում էր ու ներկայացնում, որ աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում է: Երբ բժիշկները մոտեցան հիվանդին, այդ կինը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ուշացան՝ «Էս էրեխեն ստեղ արյունլվա մեռնում է, դուք ձեր հավեսով եք գալիս»: Սակայն շտապ-օգնության բժիշկն ասաց, որ պետք չէ բողոքներն իրեն ուղղել, այլ համապատասխան տեղ՝ շտապ-օգնության ծառայություն:

Աղջկան շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխեցին:

patahar03 patahar04

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930