Բաժիններ՝

Աշոտ Ղուլյանն այցելել է Արցախի պետական համալսարան

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական համալսարան:

Հարգանքի տուրք մատուցելով Արցախյան պատերազմում զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին՝ խորհրդարանի ղեկավարը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը եւ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը մասնակցեցին Մայր բուհում ավանդաբար անցկացվող Անկախության դասին:

Ողջունելով բուհի պրոֆեսորա-դասախոսական կազմին եւ ուսանողությանը՝ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ եւ կարեւորել Արցախի գիտակրթական համակարգի՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխանեցնելու, պետական եւ մասնավոր հատվածների համար որակյալ մասնագետներ թողարկելու հարցերը:

Ազգային ժողովի նախագահն իր ելույթում անդրադարձել է 1991թ. սեպտեմբերի 2-ի խորհրդին, Արցախի անկախ պետականության կայացման գործընթացներին եւ տարածաշրջանի քաղաքական վերջին զարգացումներին:

Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը ներկաներին շնորհավորելով Գիտելիքի ու դպրության եւ Հանրապետության գալիք օրվա առթիվ՝ ուսանողներին մասնագիտական պատրաստվածության բարձրացման կոչ է արել, ընդգծելով, որ Արցախի առաջընթացի հեռանկարները մեծամասամբ կապված են հենց մարդկային ներուժի զարգացման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս