Բաժիններ՝

«Խանջյան փողոցում վատացած աղջկան շտապօգնությունը մոտեցել է ոչ թե 20, այլ 10 րոպեում». «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք , այսօր Խանջյան փողոցը հատելիս մոտ 20 տարեկան էպիլեպտիկ հիվանդ մի աղջկա ինքնազգացողությունը վատացել էր ու նա հենց փողոցի մեջտեղում վայր էր ընկել՝ վնասելով դեմքի ձախ հատվածը:

Մենք նաև նշել էինք, որ աղջկա շուրջ հավաքված մարդիկ շտապօգնություն կանչ էին գրանցել, որն իրենց փոխանցմամբ՝ դեպքի վայր էր հասել 20 րոպե ուշացումով:

Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը հայտնեց, որ իրենց շտապօգնության մեքենան դեպքի վայր է հասել ոչ թե 20 րոպեի ընթացքում, այլ 10 րոպեի: Նրա խոսքով՝ կանչը գնացվել է 10:38 րոպեին, իսկ մեքենան արդեն այնտեղ է եղել 10:48-ին:

Մեր այն դիտարկմանը, որ մարդիկ անընդհատ զանգահարում էին ու ասում, որ արդեն 20 րոպե է՝ մեքենան չի մոտենում, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց.

«Կարող է զանգում էին, իրենց թվացել է կես ժամ, մի ժամ, 50 րոպե, բայց գոյություն ունեն փաստեր»:

Թ. Ստեփանյանը նշեց, որ իրենց մոտ ֆիքսված է, թե երբ է գրանցվել կանչը և երբ են իրենք մոտեցել հիվանդին, ու դա տևել է 10 և ոչ թե 20 րոպե:

Նա նաև ճշտեց, որ հիվանդին հիավանդանոց չեն տեղափոխել, քանի որ նա ցանկություն չուներ հիվանդանոց գնալ, նրան ընդամենը ցավազրկող են ներարկել, ու նա ստորագրություն է թողել, որ չի ցանկանում հիվանդանոց տեղափոխվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս