Մհեր Սեդրակյանը` Վահան Մարտիրոսյանի ծեծի մասին. «Եթե երեխու մորը խփում ա գլխին, իսկ էդ երեխան գալի իրան ծեծում ա…»

«Ես էդ անձը չեմ ճանաչում, դե 2-3 տարի ապրել ա մեր թաղամասում, բայց ես չեմ ճանաչում: Եթե երեխու մորը խփում ա գլխին, իսկ էդ երեխան գալի իրան ծեծում ա… Եթե չծեծեր, ամոթ իրան, 15-16 տարեկան տղայա: Ընթացքի մեջ ա գործերը, քննչական մարմինները զբաղվում են, ինքը փախած ա, երբ որ կբռնեն, կբերեն, այսպես ասած, հարկային դաշտ, կպարզվի, դուք էլ կիմանաք»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր)՝ խոսելով Վահան Մարտիրոսյանի ծեծի մասին, ով նրան է մեղադրում ծեծի կազմակերպման մեջ:

Մ.Սեդրակյանը հրեքեց, թե Վ.Մարտիրոսյանին հրավիրել է սրճարան, հայտարարեց, թե ինքն ընդհանրապես սրճարան չունի ու հավելեց. «Հետո` ինքը ո՞վ ա, ի՞նչ ա իրանից ներկայացնում, որ ես հրավիրեմ, իմ համար ո՞վ ա: Ես սկի երևի իրան հանդիպած էլ չլինեմ: Ու դուք լսե՞լ եք, որ ինքը ում տունը մնացել ա, 3000 դոլար գողացել ա, մարդ ու կնիկ փախած են: Հիմա երբ որ կբռնեն, դուք էլ կհամոզվեք, որ էն, ինչ իմ հասցեին ամբախ-զամբախ բաներ էր գրվում, ես էդ մարդը չեմ: Դու ո՞վ ես, որ քեզ ծեծեմ, ինչի՞ համար են ծեծում»:

ՀՀԿ-ական պատգամավորը նաև հերքեց, թե պշտպանում է «Գազպրոմ Արմենիայի» շահերը, քանի որ գազալցակայան ունի: Ըստ նրա՝ գազի կետը կապ չունի, որ ինքը «Գազպրոմին պադերժկա անի»:

«Ոնց որ դուք ձեր տունը ունեք գազ, նույն ձևի ես իմ գազի կալոնկայում: Դուք Գազպրոմի համար կծեծեի՞ք այդ անձնավորությանը»,- իր հերթին հարցրեց Մ.Սեդրակյանը՝ հավելելով, թե ընդհանրապես չգիտի՝ մարդ ծեծելը նորմա՞լ երևույթ է, թե ոչ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս