«Հայաստանը և Հայկ Կյուրեղյանը շուտով ազատ են լինելու». Ժիրայր Սէֆիլյան
«Հայկ Կյուրեղյանի արարքը յուրօրինակ ուղերձ էր հայ երիտասարդությանը: Նա ցույց տվեց, որ առանց պայքարի և զոհաբերության հնարավոր չէ հասնել հաղթանակի: Այդ ուղերձի ճշմարտացի և ժամանակին լինելու մասին է վկայում Հայկի նկատմամբ ռեժիմի աննախադեպ դաժան վերաբերմունքը, ինչը դրսևորվեց չնչին հանցանքի համար նրան 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելով:
Ռեժիմը նման դաժանությամբ փորձում է ահաբեկել պայքարի ուղին ընտրած երիտասարդներին: Սակայն նա, ինչպես և բոլոր մյուս բռնապետությունները, կտրված են իրական կյանքից և չեն պատկերացնում, որ իրենց ջանքերն իզուր են: Մեր երկրում վաղուց ձևավորվել են ռեժիմի հեռացման և համակարգային փոփոխությունների կատարման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Նոր սահմանադրությամբ ռեժիմի և նրա պարագլխի կառավարումը երկրարաձգելու արկածախնդիր ծրագիրը առիթ է դառնալու ժողովրդին մոբիլիզացնելու և այդ նախադրյալները կյանքի կոչելու համար: Հայաստանը և Հայկ Կյուրեղյանը 9 տարի սպասելու կարիք չունեն: Նրանք շուտով ազատ են լինելու»:
Ժիրայր Սէֆիլյան