«Ես գործուղում գնում եմ մեր պետական ինքնաթիռով, ի՞նչ շռայլ ծախսեր». Հովիկ Աբրահամյան

«Ես գործուղում գնում եմ մեր պետական ինքնաթիռով, ի՞նչ շռայլ ծախսեր»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հակադարձելով դիտարկմանը, որ արտասահման գործուղումների գնալիս ինքնաթիռների վրա շռայլ ծախսեր է անում:

Նա խնդրեց չլսել մամուլին ու կրկնեց, որ օգտվում է պետական ինքնաթիռից, որից օգտվում են ՀՀ նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը:

Հիշեցնենք, որ ըստ հրապարակումների, վարչապետը միլիոններ է ծախսում արտասահմանյան ուղևորությունների համար, օրինակ՝ Հ.Աբրահամյանի Երևան-Մոսկվա թռիչքի վրա բյուջեից ծախսվել է 54 հազար դոլար, Սոչի այցելությունը բյուջեին արժեցել է 19 մլն և այլն:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս