
Կարգալույծ է հռչակվել Տ. Հմայակ աբեղա Սահակյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Հմայակ աբեղա Սահակյանը:
Տնօրինության համար հիմք է ծառայել Հայր Հմայակի կողմից ներկայացված դիմումը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Աշոտ Սահակյան: