Ստացվում է, որ ավտոմեքենաներից յուրաքանչյուրին օրական հատկացվելու է միջինը 8 լիտր բենզին։
ՀՀ Արագածոտնի մարզի 30 ընտանիք ունեցող Ծաղկասար համայնքում 2014 թվականին, 2013 թվականին հետ համեմատած, անասնազլխաքանակը կտրուկ պակասել է:
Դատավորի տարեկան աշխատավարձը կազմել է 5,3 մլն դրամ: Նրա եկամուտներում նշված է նաև 918 հազար դրամ, որը, ըստ հայտարարագրի, ստացվել է վարձակալության դիմաց ստացված վարձավճարից:
Այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:
Ըստ Գորիսից ստացած տեղեկությունների, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և նրա օգնական Զարզանդը երեկ ծեծի են ենթարկել Գորիսի հիվանդանոցի նախկին տնտեսվարին, որը «ՀԺ»-ի հետ զրույցում խոսել էր Լիսկայի դեմ:
Հունվարի 22-ին, ժամը 19.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի եկեղեցու մոտակայքում 4 քաղաքացի մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 23-ին, կքննարկվի Երեւանում 2014թ հոկտեմբերի 28-ին հայտնաբերված Անդրանիկ Սողոյանի կալանքը երկու ամսով երկարացնելու հարցը:
«Նա ոնց որ զոմբի լինի, որովհետև ընտանիքի բոլոր հինգ չափահաս անդամներին գնդակահարելուց հետո, երկու տարեկան երեխային գնդակահարելուց հետո նա մոտենում է փոքրիկ Սերյոժային, որ գնդակահարի, սակայն ավտոմատը խափանվում է, ոչ թե «օտսեչկա» է տալիս, այլ երկու գնդակ միաժամանակ խցանում են ավտոմատի փողը, դրա համար նա չի օգտագործել մյուս փամփշտակալը: Տեսնելով, որ ավտոմատը չի կրակում, նա օգտագործել է «շտիկ-նոժը»»:
Հաշվի առնենք, որ ռուսական օրենքն ավելի խիստ է, գուցե ավելի լավ, որ այդ օրենսգրքով դատապարտվի: Բնականաբար, այս դեպքում եթե կապացուցվի, որ անձն արարքը չի կատարել անմեղսունակ վիճակում, ապա ցմահ է ստանալու՝ անկախ այն հանգամանքից՝ որտեղ և որ դատարանում կդատապարտվի:
Ամեն քաղաքացի էլ երբեմն ուրիշ երկիր մեկնելու, այնտեղ կարիերա անելու ցանկություն ունենում է: Ի կատար կածի նա դա, թե ոչ, կախված է հայրենասիրության չափից: Ինքս էլ, բազմիցս բախվելով անարդարության, սոցիալ-տնտեսական խնդիրների, հիասթափություններ ունեցել եմ, սակայն դրանց զուգահեռ սկսել եմ խնդիրները հաղթահարելու ուղիներ որոնել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որքան էլ մեր հասարակությունը հնարավորն արեց` սառնասրտորեն մոտենալու տեղի ունեցածին, այսուհանդերձ, մարդկանց հիմա էլ հանգիստ չեն տալիս ոճրագործի շուրջ ծավալվող քննարկումները:
Այսօր՝ հունվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում 62-ամյա Միշել Օզսիսմանը իր վարած Opel մակնիշի 15 OO 178 համարանիշի ավտոմեքենայով Բաբաջանյան փողոցում քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն 56-ամյա Կամո Իվանի Աթայանին:
Այդ մասին մեզ հայտնեցին Ոսկեպարի բնակիչները: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հաստատեց գնդակոծության փաստը:
Հունվարի 21-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1988 թ. ծնված Դավիթ Ո.-ին: Վերջինիս վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է փայտանյութ՝ առանց համապատասխան փաստաթղթի: Վարորդը հայտնել է, որ փայտանյութը պատկանում է 1986 թ. ծնված Վարդան Մ.-ին
Ավետիսյանների հարազատները պահանջում են հարուցված քրեական գործում ներգրավվել Սերյոժա եւ Հասմիկ Ավետիսյանների դուստրերին՝ որպես տուժողի իրավահաջորդների։
«Իշխանությունների ու հետաքննության հանդեպ անվստահության պայմաններում ժողովուրդն ինքն է սկսում սեփական վարկածներ ստեղծել, բայց արդեն դավադրության տեսությունների տեսքով, որն ամեն ինչ դիտարկում է մեկ հարցի ներքո՝ ո՞ւմ է դա ձեռնտու»,- ասում է Արթուր Մարտիրոսյանը:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամներ, Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ, մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կերուխումը ավարտվեց դանակահարությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Տան բնակիչներ, 1962 թ. ծնված Նիկոլայ Հ.-ն և 1983 թ. ծնված Խաչատուր Գ.-ն բերման են ենթարկվել բաժին և խոստովանել, որ թմրամիջոցը պատրաստել են իրենց օգտագործման համար:
Վ.Պերմյակովի հարցաքննությունը տեղի է ունեցել փաստաբանի եւ թարգմանչի մասնակցությամբ, իսկ հարցաքննությունը, օրենքով սահմանված կարգով, տեսաձայնագրառվել է։
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հանրության դատին է ներկայացրել «Գագկաշեն եկեղեցի» ֆիլմը՝ Բագրատունյաց մայրաքաղաք Անիի Գագաշեն եկեղեցու պատմության մասին: Ժապավենում առաջին անգամ եռաչափ մոդելավորմամբ տրվում է ավերված եկեղեցու վերականգնված տարբերակը:
յսօր երեկոյան ժամը 17:40-ի սահմաններում Գյումրիում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Անի թաղամասում՝ Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց, իրար են բախվել «Գազել» մակնիշի միկրոավտոբուսն ու «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան: Բախման հետեւանքով միկրոավտոբուսը կողաշրջվել է:
ԼՂՀ տարածք ապրանքանյութական արժեքների ներմուծման ծավալները 2014 թվականին կազմել են 106 մլրդ 215 մլն դրամ` նախորդ տարվա 93 մլրդ 127 մլն դրամի դիմաց։
Գյումրիում Մյասնիկյան 188 հասցեում հունվարի 12-ի առավոտյան տեղի ունեցած ընտանեկան սպանդից հետո նույն հասցեի մյուս բնակիչը՝ Կարինե Ավետիսյանը, ով սպանված ընտանիքի ազգականն է՝ Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր աղջիկը, տեղի ունեցածից հետո մինչ օրս իր բնակարան չի վերադարձել:
Հունվարի 21-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Ֆրունզեի փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Էդգար Վ.-ին:
Մուշեղ Շուշանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հնարավոր կլինի՞ ինչ-որ բան անել, որպեսզի Վալերի Պերմյակովը հայտնվի ՀՀ իրավապահ մարմինների իրավազորության ներքո, եթե քննության ընթացքում պարզվի, որ ձերբակալումն իրավաչափ չի եղել: Ի պատասխան Մուշեղ Շուշանյանն ասաց. «Վստահ եմ՝ ոչ: Այդ հնարավորությունը, այդ պահն արդեն իսկ բաց է թողնվել Հայաստանի իրավասու մարմինների կողմից: Մենք գիտենք, որ հիմա նա գտնվում է Ռուսաստանի իրավազորության ներքո, և, ես վստահ եմ, որ ռուսական իշխանությունների կողմից նրան Հայաստանի իրավազորությանը հանձնելը բացառվում է: