ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
Երեւանի Շենգավիթ համայնքի Շիրակի փողոցում այսօր՝ հոկտեմբերի 8-ին, վթարի է ենթարկվել աղբահանության մեքենա:
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը արարողակարգային հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Հոսեյն Վահիդի Շեյխի հետ:
Հոկտեմբերի 7-ին, երեկոյան, Գեղարքունիքի մարզի Շորժա-Վարդենիս հատվածում գծից դուրս են եկել բեռնատար գնացքի 10 վագոններ, որոնք հումք էին տեղափոխում: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ նա հայրենիքում և իր ընտանիքի հոգատար միջավայրում հնարավորինս արագ կթոթափի մեկ տարուց ավելի տևած մղձավանջային օրերի սթրեսային հետևանքները, նշել է, որ Ինջիղուլյանի նկատմամբ կատարված գործողությունները փաստում են, որ ադրբեջանական իշխանությունները հատուկքաղաքականություն են մշակել գերեվարված զինծառայողներին հոգեբանական ճնշումների, խոշտանգումների և մահվան սպառնալիքի միջոցով ուղղորդել դեպի երրորդ երկիր, դրանով իսկ իբրև թե ցույց տալով, որ ՀՀ զինված ուժերում կամ ԼՂՀ Պաշտպանության բանակում ծառայության պայմանները տանելի չեն, իսկ Հայաստան վերադառնալն անցանկալի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Էջմիածին՝ մասնակցել քաղաքի տոնի՝ Էջմիածնի 2699-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին:
«Հոգեկան առողջությունը դիտվում է որպես ազգի անվտանգության շատ կարևոր գրավական, քանի որ ամբողջ աշխարհում ընդունված է, որ երբ ցանկանում են գնահատել, թե ինչպիսին է տվյալ ազգի հոգեկան վիճակն ընդհանուր էթնիկական կամ ազգային մակարդակով, վերցնում են այդ երկրում սպանությունների և ինքնասպանությունների քանակը, որը փաստորեն բացասական կողմն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը:
Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հոկտեմբերի 6-ին այցելել են դիվերսիոն ոտնձգություն իրականացնելու համար ձերբակալված Շահբազ Ջալալօղլու Գուլիեւին եւ Դիլհամ Ասկերովին։
Ամեն տարի հոկտեմբերի 10-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես հոգեկան առողջության համաշխարհային օր: Այս տարի այն նշվելու է նաև մեզ մոտ՝ Հայաստանում: Թե ինչ միջոցառումներ են կազմակերպվել այս տարվա համար, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Մելինե Թովմասյանը:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը գտնում է, որ ոչ թե պետք է սպասել մինչև հասարակական զարգացման արդյունքում օրենքները փոփոխելու անհրաժեշտություն առաջանա, այլ սահմանադրական բարեփոխումների միջոցով առաջ մղել հասարակության զարգացումը:
ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից Տավուշի մարզի 25-ամյա բնակչի նկատմամբ ազգային, ռասսայական կամ կրոնական շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
Հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը:
Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում օրերս հակառակորդի կողմից հնչեցված կրակոցներից, բարեբախտաբար, տուժածներ չկան:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/:
Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ նախաքննության ավարտը հայտարարվել է հոկտեմբերի 6-ին: Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ Գոռ Առաքելյանին, Ներսես Մելքոնյանին, Վալերիկ Հովհաննիսյանին:
«Սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար, որոնք ընդգրկված են «ՓԱՐՈՍ» համակարգում և ունեն անապահովության համապատասխան միավոր, այս տարի հատկացվել է 1 500 կրթաթոշակ:
Զորամիավորման հրամանատարը, պատասխանելով Նիկոլայ Բորդյուժայի և Սեյրան Օհանյանի հարցերին, ներկայացրել է նաև մարտական հերթապահության ընթացքը:
Նրանց փոխանցմամբ՝ դեպքի վայրում այժմ աշխատում է հատուկ հանձնաժողովը, որը կպարզի՝ ինչն է վթարի պատճառը: «Հիմա հետեւանքներն են վերացնում, դժվար է ասել, թե երբ կվերականգնվի աշխատանքը»,-հայտնեցին լրատվական ծառայությունից:
Սեպտեմբերի 27-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության , սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի բաժնի վարիչ Ալի Աբասովին հարցրինք հոկտեմբերի երկրորդ կեսին Ֆրանսիայում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից ակնկալիքների մասին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ԵԽԽՎ-ի «Լեռնային Ղարաբաղում եւ գրավյալ այլ տարածքներում բռնության սրացումը» թեմայով զեկույցը, որտեղ ԼՂՀ-ն նշվել է որպես գրավյալ տարածք, հայկական պատվիրակության մեղավորության արդյունքն է:
ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունից գործակալությանը հայտնել են, որ վերջիններս ձերբակալվել են օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակում՝ Մոսկովյան քրեական հետախուզության աշխատակիցների կողմից՝ հատուկ նշանակության ջոկատայինների օգնությամբ:
Սրտաբանների եվրոպական ասոցիացիայի տարեկան համաժողովում զեկույց է ներկայացվել այն մասին, որ սեւ շոկոլադի օգտագործումն իսկապես բարելավում է անոթների աշխատանքը եւ պաշտպանում է անոթային մանրաթելերը քայքայումից:
Oրերս ադրբեջանցիները գնդակոծել են Տավուշի մարզի Չորաթան գյուղի հանդամասը, կրակոցներն արձակվել են գյուղացիներից մեկի ու նրա ավտոմեքենայի ուղղությամբ :
Հայաստանի Հանրապետության միակ՝ Երևանի կենդանաբանական այգում ցուցադրված կենդանիների թվաքանակը վերջին տարիների կտրվածքով նվազել է։
Արմեն Եփրեմյանը, ով հայտնի է նաև «Թեփ» Արմեն մականունով, սպանվել էր 2013թ. նոյեմբերի 14-ին՝ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 16-րդ փողոցի թիվ 6 տան դիմացի հատվածում:
Միտրոխինն իր ձեռագրերում չի մոռացել նշել, որ առհասարակ Խորհրդային Միությունում եկեղեցականներն ու կրոնական կառույցներն այն թիրախներից էին, որոնք հեշտորեն անցնում էին ՊԱԿ-ի ծառայությունների ներքո:
Սոցիալական ցանցում ամենից քիչ պահանջարկ են վայելում հայ գիտնականների, գրողների մասին ակնարկները: Երբ ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի պատին տեսա Մանուկ Աբեղյանի (1865-1944) լուսանկարն ու հիշեցումը, որ սեպտեմբերի 25-ին գիտնականի մահվան 70-րդ տարելիցն էր, առաջինն, ինչ գրավեց ուշադրությունս, արձագանքների առատությունն էր:
Թավշուտում գտնվելու իր կարճ այցի ընթացքում նախարարը, լսելով հայրենասիրական խրոխտ երգերը ու տեսնելով գյուղացիների ոգևորված պարը, չդիմացավ ու կանգնած տեղից սկսեց պարել:
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 20.15-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Գարիկ Ղ.-ն: