«Հայաստանի տարածքում կատարվել է լրջագույն ահաբեկչական գործողություն: Եվ նաև սա է պատճառը, որ կասկածյալը պետք է հանձնվի Հայաստանին»,- ասում է Հայկ Ա. Մարտիրոսյանը:
Որոշ լրատվամիջոցներում այսօր «հայտարարության» մի տեքստ հրապարակվեց՝ իբր ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության անդամների անունից:
«Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է և մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել»;
Շնողեցիները կենցաղային աղբը թափում են գյուղի առանձին հատվածներում կամ Աղբյուրի ձոր կոչվող ձորակում:
2014 թ. դեկտեմբերի 5-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից 1996 թ. ծնված Սեյրան Հ.-ին Մ. Հերացու փողոցում վրաերթի ենթարկելու մասին:
«Շենգավիթ» բժշկական կենտրում լույս աշխարհ է եկել միանգամից 3 փոքրիկ: Եռյակի երջանիկ մայրիկը 31 տարեկան է։ Փոքրիկները ծնվել են 11 տարվա անպտղությունից հետո եւ արհեստական բեղմնավորման ճանապարհով:
Լոռու մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի նախկին քննիչի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Հունվարի 23-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1976 թ. ծնված Աբել Պ.-ին:
«Երկրորդ նախագահի բոլոր հարցազրույցներում կարմիր թելի նման գնում է հետևյալ միտքը` տարանջատվել իշխանություններից՝ ցուցադրելով, որ այս իշխանությունների հետ նա ոչ մի ընդհանուր բան չունի, որ իր ժամանակ որոշակի թերություններով, ամեն ինչ դրական է եղել, իսկ այսօր վատ է, և դրա մեղավորն ինքը չէ»:
Հունվարի 24-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Գյումրու Շիրակացի փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցում բացի վարորդներից եղել են նաև ուղևորներ:
Հունվարի 22-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել 1990 թ. ծնված Միխայիլ Ի.-ի կողմից գողություն կատարելու մասին:
Մյասնիկյան փողոցի բնակիչները նաև պատմում են և ցույց տալիս այն ճանապարհը, որտեղով հնարավոր է փախուստի դիմած լիներ ոճրագործը: Նեղ փողոց և անհայտ արահետ, որը միայն թաղամասի բնակիչներին կամ նրանց ճանաչողներին հայտնի կարող էր լինել:
Կինը նաև հայտնել է, որ նախկին ամուսնուն դստերն առևանգելու գործում օգնել է նրա ընկերը: Կնոջ տեղեկություններով՝ նրանք երկուսն էլ բնակվում են Աբովյանում, չեն աշխատում:
Գյումրիի բախումների ժամանակ ոստիկանության անօրինությունների և բռնությունների մասին պատմում են Ավագ Միրոյանը և Դվին Իսանյանսը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին` ժամը 18:30-ի դրությամբ, Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է:
Հունվարի 23-ին, ժամը 08.10-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Անդրանիկի և Բաբաջանյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկվել 1989 թ. ծնված Մխիթար Պ.-ին և 1985 թ. ծնված Լիպարիտ Ս.-ին:
Հարցին՝ արդյոք հնարավոր կլինի՞ ինչ-որ բան անել, որպեսզի Վ. Պերմյակովը հայտնվի ՀՀ իրավապահ մարմինների իրավազորության ներքո, եթե քննության ընթացքում պարզվի, որ ձերբակալումն իրավաչափ չի եղել, Մ. Շուշանյանը պատասխանեց. «Վստահ եմ՝ ոչ: Այդ հնարավորությունը, այդ պահն արդեն իսկ բաց է թողնվել ՀՀ իրավասու մարմինների կողմից: Մենք գիտենք, որ հիմա նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո, և վստահ եմ, որ ռուսական իշխանությունների կողմից նրան ՀՀ իրավազորությանը հանձնելը բացառվում է»:
Հակառակորդի կորուստների թիվը ճշտվում է: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
Ովքեր ճանաչում են տեսագրության մեջ պատկերված երիտասարդին կամ որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Հունվարի 23-ին, ժամը 02.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վարդաշենի 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչ, 1989 թ. ծնված Վահե Մ.-ն և հայտնել, որ ինքը կացինով մարդ է խփել:
Եղածն իբրև հանցագործություն՝ հանցագործություն է, պարզապես մասշտաբը և ձևաչափն ընդունելի չեն, դրա համար էլ մեծ ցավով ենք տանում: «Ինչո՞ւ սա պատահեց»-ի մեջ մեր ժողովուրդը ոչ մի մեղավորություն, ոչ մի մեղքի բաժին չունի: Տեղի ունեցածը այնպիսի մի եղեռնագործություն է, որտեղ չես կարող չնկատել սատանայի ներկայությունը և գործունեությունը:
Մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների ճակատագրերը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում:
Տ. Քոչարյանը կարծում է՝ իրավապահ մարմիններն ինչքան արագ փորձեն ինֆորմացիա տալ Գյումրիի ոճրագործության հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովի գործից, այնքան ավելի լավ, որովհետև ինֆորմացիայի պակասը բերում է բազմաթիվ լուրերի և ասեկոսեների առաջացմանը, որոնք մասնագետների դեպքում՝ շատ ճիշտ կարող են ուղղորդվել այն ուղղությամբ, որով ցանկություն կա:
Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: Այս պահին իրավիճակը կայուն է, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները լիովին վերհասկում են մարտական իրավիճակը:
Հրազենային վնասվածքներ հասցնողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
«Ընդդիմության կարկառուն դեմքերը ռուս-հայկական հարաբերության հիմքում են եղել, նախաձեռնող են եղել, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ է ստորագրվել՝ ռազմահենակետերի և սահմանի պահպանությունը համատեղ իրականացնելու հարցը, այնպես որ՝ ներկա իշխանությունները նախկինի ընդամենը ժառանգորդն են, ոչ թե նախաձեռնող: Ուրեմն՝ եթե բողոք լինի Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է իր դեմ բողոքի՝ ինչո՞ւ է նա թույլ տվել ռազմական բազա հիմնել Հայաստանում: Նոր իշխանություններին կարելի է ամբաստանել նրանում, որ նրանք երկարացրել են ժամկետը, բայց դա խնդիր չի լուծում: Մյուս ներկայացուցիչը՝ պարոն Ծառուկյանը, ռուս-հայկական հարաբերությունների ամրացնողներից մեկն է՝ առևտրային, տնտեսական և այլն: Այնպես որ՝ եթե հիմա նա դեմ լինի, ոնց որ թե նա դեմ է լինում իր քաղաքականությանը»:
Դատարանն արդեն որոշում է կայացրել որպես խափանման միջոց նրան երկու ամսով կալամավորելու վերաբերյալ: Նույն պատժին է արժանացել նաև 23-ամյա Միխայիլ Գրիգորյանը, ով 29-ամյա Դմիտրի Սիդորորենկոյի սպանության գործով հիմնական կասկածյալն էր: Կարեն Թովմասյանը, ով փախուստի էր դիմել Գրիգորյանի հետ, դեռևս հետախուզման մեջ է:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Հունվարի 12-ին Գյումրիում կատարված սպանության դեպքը շատերը համեմատեցին 1999թ. Գյումրիում տեղի ունեցած սպանության հետ: Ռուսասատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակն, ինչպես հայտնի է, նշել էր, թե Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքում «կլինի դատավարություն ՌԴ օրենքներով», իսկ 1999թ. տեղի ունեցած սպանության դեպքը քննվել է Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից: 1999թ. դեկտեմբերի 27-ին կայացված դատավճռով՝ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ռուս զինծառայողներ Ալեքսանդր Կամենևը դատապարտվել էր 15 տարի ժամկետով, իսկ Դենիս Պոպովը՝ 14 տարի ժամկետով:
«Ամենադրականն այն էր, որ ընդդիմությունը չքաղաքականացրեց Գյումրու վերջին դեպքերը, քանի որ նրանց ղեկավարների զգալի մասը Ռուսաստանի հետ հարաբերության ամրացման կողմնակից է, և նրանք էլ հասկանում են՝ եթե սրեն հարաբերությունները քաղաքական ոլորտում, այն, իհարկե, կբերի բացասական հետևանքների»,- այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: