Բաժիններ՝

Սադրանք՝ ՀՅԴ Ընդհանուր Ժողովի ֆոնին. yerkir.am

Որոշ լրատվամիջոցներում այսօր «հայտարարության» մի տեքստ հրապարակվեց՝ իբր ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության անդամների անունից: Թե իբր վերջիններս դադարեցնում են իրենց անդամակցությունը Հայ հեղափոխական դաշնակցությանը, քանի որ իբր ՀՅԴ-ն շեղվել է իր առաքելությունից եւ միանում են «Հիմնադիր խորհրդարանին» /նույն «Նախախորհրդարան»-ն է-խմբ./:

Ըստ մամուլի հրապարակումների` հայտարարության տակ ստորագրել է 24 մարդ: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ, Լոռու մարզի պատասխանատու Հովհաննես Թադեւոսյանը հայտարարեց, որ Սպիտակում ՀՅԴ կոմիտե չկա, որ դաշնակցական ընկերների մեծ մասը երկրում չէ:

«Սպիտակում կան ընկերներ, բայց ցավոք՝ ընկերների գերակշիռ մասը արտագնա աշխատանքի է: Ես նայեցի այդ՝ իբր 24 դաշնակցականների անուն-ազգանունները եւ ապշած եմ»:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս