
ԼՂՀ Դադիվանք գյուղի խանութուց կատարված գողությունը բացահայտվել է

Հունվարի 23-ին, ժամը 08.10-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Անդրանիկի և Բաբաջանյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկվել 1989 թ. ծնված Մխիթար Պ.-ին և 1985 թ. ծնված Լիպարիտ Ս.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք իրենց ընկերոջ` 1983 թ. ծնված Արշակ Մ.-ի հետ հունվարի 22-ին, ժամը 03.00-ին, ԼՂՀ Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում գտնվող խանութի դուռը բացելով՝ գողացել են կենցաղային և պարենային տարբեր տեսակի ապրանքներ:
Մխիթար Պ.-ն և Լիպարիտ Ս.-ն տվել են խոստովանական բացատրություններ:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Վնասի չափը պարզվում է:
Մխիթար Պ.-ն և Լիպարիտ Ս.-ն հանձնվել են ԼՂՀ ոստիկանության ծառայողներին:
Պարզվել է, որ Արշակ Մ.-ն գողություն կատարելու համար բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին:
– See more at:
ՀՀ ոստիկանություն