
Հնարավոր ճանապարհը, որով կարող է փախուստի դիմած լիներ Ավետիսյանների ընտանիքին սպանած ոճրագործը (տեսանյութ)

Հունվարի 12-ից 12 օր է անցել: Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը շարունակում է բոլորի ուշադրության կենտրոնում մնալ:
tsayg.am-ը գրում է. Մինչ պատասխանատու մարմիններն ուսումնասիրություններ և վերլուծություններ են անում, շատերը կատարվածի վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառում ոչ պաշտոնական հարթակներում: Ավետիսյաններին ճանաչողները, սակայն, կոչ են անում զերծ մնալ թյուր տեղեկատվության տարածումից:
Մյասնիկյան փողոցի բնակիչները նաև պատմում են և ցույց տալիս այն ճանապարհը, որտեղով հնարավոր է փախուստի դիմած լիներ ոճրագործը: Նեղ փողոց և անհայտ արահետ, որը միայն թաղամասի բնակիչներին կամ նրանց ճանաչողներին հայտնի կարող էր լինել: