Բաժիններ՝

11 տարվա անպտղությունից հետո կինը եռյակ է ունեցել (տեսանյութ). yerkirmedia.am

 yerkirmedia.am-ը գրում է. «Շենգավիթ» բժշկական կենտրում լույս աշխարհ է եկել միանգամից 3 փոքրիկ: Եռյակի երջանիկ մայրիկը 31 տարեկան է։ Փոքրիկները ծնվել են 11 տարվա անպտղությունից հետո եւ արհեստական բեղմնավորման ճանապարհով: Երկու աղջիկ եւ մեկ տղա. նրանց վիճակը բժիշկները գնահատում են բավարար, խնդիրներ չունեն եւ օրեր հետո արդեն դուրս կգրվեն հիվանդանոցից:

11 տարվա անպտղության խնդիրը բուժելու միակ տարբերակը բժշկուհի Մարգարիտա Գրիգորյանի համար արհեստակական բեղմնավորումն էր: Բեղմնավորված 3 սաղմերից 3-ն էլ տեղադրել էին:

Բազմակի սաղմերի տեղադրումը սովորաբար կատարվում է հղիության հավանականությունը մեծացնելու նպատակով: Մի քանի շաբաթ հետո, սակայն, պարզվեց, որ ոչ միայն հղիությունն է ստացված, այլեւ մեկի փոխարեն 3 փոքրիկի սրտի բաբախ է զգացվում: Հղիությունը, բնականաբար, ամենահեշտերից չէր: Ամբողջ հղիությունը եղել է բժիշկների խիստ հսկողության տակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս