
Տավուշի մարզում ոչնչացվել է ադրբեջանցի 9-ը դիվերսանտ. Times.am

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկություն տարածեց, որ այսօր ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է ձեռնարկել:
«Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է և մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել»,-գրել էր նա:
Times.am-ին հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ այս ռազմական բախման ժամանակ հայ դիրքապահների կողմից ոչնչացվել է ադրբեջանցի 9-ը դիվերսանտ: Ի դեպ, հայ զինծառայողները նրանց նկատել են ժամանակին և հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը կանխել դեռ չեզոք գոտում: