168.am-ի տեղեկություններով` հաճախակիացել են հոսանքազրկումները հատկապես Երևան քաղաքում, Արմավիրի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում այն դեպքում, երբ վերջին մի քանի տարիների ընթացքում նման համատարած հոսանքազրկումներ չեն եղել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ծառայության ծառայող Ալիկ Հ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել:
«Շարժումը Սերժ Սարգսյանին չասաց՝ «ոչ»: Շարժումը «ոչ» ասաց Սերժ Սարգսյանի պայմաններին, նախապայմաններին, բայց ոչ՝ բանակցելուն: Հայաստանյան շարժման պատասխանատուները ճիշտ կեցվածք ընդունեցին՝ մտածելով, որ նախ՝ պետք է շարժումը զարգացնել, ապա միայն բանակցել ՀՀ իշխանությունների հետ: Իմ համոզմամբ` Սերժ Սարգսյանի հետ միայն բանակցելն արդեն իսկ հաղթանակ է այդ շարժման համար: Եթե կա գոնե մեկը ՀՀ կառավարությունում, որ կարող է լսել շարժման մասնակիցների ձայնն ու կեցվածքը, հիանալի է»:
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը այսօր դարձավ 24 տարեկան, և ստացավ, իր խոսքով, ամենամեծ նվերը՝ պայքարով լիցքավորված, հազարավոր ցուցարարներով լի հրապարակ:
Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 27-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
ՀՀ կառավարությունը այսօր հաստատել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Միքայել Նարիմանյանի, Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ Արամ Սիմոնյանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ Ոստանիկ Մարուխյանի ընտրության արդյունքները:
ArmComedy. #ElectricYerevan:
Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան:
НТВ-ի լրագրողը դեռ երկար կհիշի հայ ցուցարարի հետ այս հարցազրույցը:
Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ անցկացվող նստացույցի և բողոքի ակցիայի մասնակիցները ֆեյսբուքյան էջում հայտարարություն են տարածել:
Երեւանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընթացող ցույցերը լուսաբանող ռուսական ՆՏՎ հեռուստաընկերության թղթակիցն ու օպերատորն այսօր զրուցել են ցուցարարների հետ:
Արա Աբրահամյանի հարցազրույցը Poссия 24-ին:
«Իշխանություն փոխել կարելի է միայն այն պարագայում, որ նրանք, ովքեր գալիս են՝ խոստանան փոխել համակարգը: Իսկ եթե հնչեն կոչեր, թե համակարգը լավն է, կատարողներն են վատը՝ ես դա չեմ ընդունի»:
«Մենք իշխանափոխության համար չենք եկել, մենք եկել ենք հոսանքը չթանկացնելու համար»,- քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ անցկացվող նստացույցի և բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներից մեկը:
«Մենք ոստիկանության հետ մաքսիմում բաց ենք համագործակցում»,- ասաց Մաքսիմը:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Դերասան Վարդան Պետրոսնյանը շարունակում է հացադուլը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ նշելով, որ նրա առողջական վիճակը բավարար է, գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Փողոցի ջրատար համակարգը խցանված է, իսկ ջրագծերի անցկացումից հետո բնակիչներին պատուհասել է անձրևաջրի կուտակումների խնդիրը:
Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքին հատկապես վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ են մասնակցում անչափահասներ: Դեռահասների հետաքրքրասիրությունն ու պատանեկան արկածախնդրությունը հասկանալի են, սակայն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել հնարավոր վտանգները: Դեռահասը տարիքի բերումով չի կարող ադեկվատ գնահատել իրավիճակը, իրադրության փոփոխությունները, բազմության և իր գործողություններն ու դրանց հետևանքները:
Տնօրենը ծեծել է 24-ամյա աղջկան ու ստիպել անվճար աշխատել։
Սկզբից մտածում էինք Ավետիսյանների տունը թանգարան դարձնենք, բայց հետո հասկացանք, որ չէ, դա պետք է մեզ, դա հայրական օջախ է, որտեղ մենք մտել, դուրս ենք եկել եւ այն պետք է մնա որպես տուն:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով նիստը չի եղել: Գործով ամբաստնյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տուժողի ներկայացուցիչը չի կարողացել ներկայանալ դատարան: Նշենք, որ նախորդ դաական նիստի ընթացքում ավարտվել էր դատաքննությունը, դատարանն անցել էր վիճաբանությունների փուլին և մեղադրական ճառով պետք է հանդես գար դատախազը;
«Այստեղ ես զգում եմ որոշակի թուլություն, չնայած առաջին հայացքից թվում է՝ կոնկրետ դրել են հարցը, ու վերջ: Պարզապես կա վախ՝ հանդիպենք, ու մեզ փոխեն, կամ փոխեն նրանց, ովքեր կգնան այդ հանդիպմանը»,- ասում է Ռ. Բաբայանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի՝ ակտիվիստների հետ հանդպման հրավերի և այն մերժելու մասին::
Հաշվի առնելով շոգ եղանակները և սեզոնի ռիսկայնությունը ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում հնարավորինս խուսափել փողոցային առևտրից օգտվելուց, մասնավորապես՝ չգնել արևի տակ վաճառվող կրեմային հրուշակեղեն, ձու, սունկ, ձուկ, ձկնամթերք և ձմերուկ:
Բաղրամյան պողոտայում մի քանի ակտիվիստներ բարձրացել են «Սանիտեկ» ընկերության աղբատար մեքենայի վրա: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ նրանց՝ զգուշացնելով, որ այլևս որևէ մեքենա չբերեն Բաղրամյան պողոտա: «Ո՞վ է պատասխանատու, եթե որևէ մեկին մի բան պատահի», -ասաց նա՝ արգելելով որևէ մեկն աղբահանության համար մեքենա բերել Բաղրամյան պողոտա: Օսիպյանը հորդորեց ակտիվիստներին ինքնուրույն հավաքել աղբը:
Հունիսի 16-ին, ժամը 02.14-ին, ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել 1956 թ. ծնված Գևորգ Մ.-ի և 1952 թ. ծնված Հովհաննես Մ.-ի տների հարևանությամբ կառուցված օժանդակ շինության տանիքում:
Լինելով եռանդուն և հեղինակավոր հոգևոր գործիչ՝ տարիներ շարունակ նա մեծ դերակատարում ունեցավ սփյուռքում հայապահպանության, հոգևոր-մշակութային կյանքի աշխուժացման, հայրենիք-սփյուռք համակողմանի կապերի խորացման և սերտացման գործում:
Այս պահին Հանրապետության հրապարակից Նալբանդյան փողոցով իրազեկման ակցիա է տեղի ունենում: Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող ցուցարարները, որոնք արդեն երեք օր է՝ գիշերում են Բաղրամյան պողոտայում, «միացում» վանկարկելով երթ են իրականացնում:
Քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ծաղկեպսակ բերեցին Բաղրամյան պողոտա, որի վրա գրված է՝ «ժողովրդից՝ թալանչներին»:
«Ես ընդհանրապես դեմ եմ բախումներին, որովհետև բոլորն էլ մեր ժողովուրդն են՝ երկու կողմն էլ, բոլորը խոսում են հայոց լեզվով: Ընդհարումների դեմ եմ, որևիցե մեկի քթից արյուն գալուն դեմ եմ: Ես բանակցությունների կողմնակից եմ, որ նստեն, հասկանան, բանակցեն իրար հետ: Սա է կարևորը: Եվ այդ բիբիններին էլ, երբ Ազգային ժողով են հրավիրում, Ազգային ժողովը և մեր պետությունն այնքան հզոր լինեն, որ նմանատիպ մարդիկ ոչ թե մեզ արհամարհեն…
Անցած մեկ տարում հայաստանցի սպառողը արդեն իսկ այդ գործոնների փոխհատուցման համար վճարել է 14 միլիարդ դրամ: 2014-ին սահմանված սակագնի պահպանման դեպքում այդ փոխհատուցումը կշարունակվի: