
Նոր մանրամասներ՝ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների մասին

Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին առավոտյան տեղի ունեցած պատահարի հետևանքով բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ: Նշենք, որ ավտոբուսում եղել է 19 մարդ` վարորդը և 18 ուղևոր:
Սևանի հիվանդանոց հոսպիտալացված 10 տուժածից 5-ը, ստանալով բժշկական օգնություն և սպասարկում, դուրս է գրվել, մյուս 5-ը տեղափոխվել է մայրաքաղաք:
Ժամը 18:00-ի դրությամբ` վիրավորներից մեկը բուժում է ստանում «Սուրբ Աստվածամայր», 4-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
ՀՀ առողջապահության նախարարություն