Բաժիններ՝

Երևանի Սարալանջի պողոտայում վթար է տեղի ունեցել

Օգոստոսի 16-ին, ժամը 22.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ.սյանը և կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օպել Աստրա» մակնիշի 34 ZA 442 պ/հ (վարորդ Գ. Ե.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է էլ.սյանը, այնուհետև՝ բետոնե արգելապատնեշին և գլորվել ձորակը՝ մոտ 4 մ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Գ.Ե.-ն տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս