
Եկատերինբուրգում «Ինտերպոլը» ձերբակալել է Հայաստանի ԶՈՒ դասալիք սպայի

ՌԴ Սվերդլովի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության «Ինտերպոլի» ազգային կենտրոնական բյուրոյի բաժնի աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի ԶՈՒ սպայի, ով լքել էր ծառայության վայրը, հայտնում է pravdaurfo.ru-ն՝ հղում կատարելով Ուրալի տրանսպորտի դատախազության մամլո ծառայությանը:
«Ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության 31-ամյա քաղաքացի: Նա Հայաստանի Զինված ուժերի սպա է ու գտնվում է միջպետական հետախուզման մեջ հանցագործության իրականացման համար, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության ՔՕ 361-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ «Զորակոչի կամ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես պարզվել է, մեղադրյալը զորամասերից մեկի դասակի հրամանատար է, ով դեռևս 2011թ. հունվարին ինքնակամ թողել էր զորամասը ու ծառայության չէր ներկայացել ավելի քան 3 ամիս, ինչի առնչությամբ էլ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Վերջինս Եկատերինբուրդի դատարանի որոշմամբ ձերբակալվել է: Ներկայում որոշվում է Հայաստան նրա արտահանձնման հարցը: