
Իսպանիայում ցլերը ոտնատակ են տվել 7 մարդու, կան զոհեր

Հուլիսի սկզբից Իսպանիայում, որտեղ անցկացվում են մի շարք փառատոներ, ցլերը մահացու ոտնատակ են տվել 7 մարդու: Նրանցից 4-ը ստացած վնասվածքներից մահացել են անցած հանգստյան օրերին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իսպանական ազգային սովորույթը, երբ մարդիկ վազում են ցլերի, կովերի կամ հորթերի հետ, կոչվում է էնսյերո:
Ցլերի հետ վազքը քաղաքային նեղ փողոցներում սովորաբար նախորդում է կորիդային:
Կատաղած կենդանիների զոհ է դարձել մի քանի մարդ Վալենսիա, Մուրսիա, Տոլեդո, Կաստելյոն ու Ալիկանտե նահանգներում: