Բաժիններ՝

«Կազինո՞ն որն է: Ամենասուրբ տե՞ղը գտան». Ռիմա Դեմիրճյան. armtimes.com

Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը, armtimes.com-ի հետ զրույցում, անդրադառնալով ամուսնու անունը կրող մարզահամերգային համալիրի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին, ասել է. «Գիտե՞ք ինչ, պարզ է մի բան, որ դա ազգային արժեք է եւ պետք է պահպանվի: Այսպես ձեռքից ձեռք փոխանցելով ո՞ւր պետք է հասնեն: Ես միշտ այն կարծիքի եմ եղել, որ մարզահամերագայինը պետք է լինի պետության տնօրինության տակ:  Մի նմուշ գոնե պետք է պահվի: Ամեն ինչը ցիրուցան եղավ, այդ ունիկալ օբյեկտներից որը քանդեցին, որը մնաց չօգտոգործված»:

Դեմիրճյանի այրին անընդունելի է համարում Մարզահամերգային համալիրում նաեւ կազինո տեղակայելը: Բայց եւ չի շտապում հավատ ընծայել այդ մասին տեղեկություններին: «Դա ընդունելի չէ, դրան կտրականապես դեմ եմ: Կազինոն ո՞րն է: Եթե այնտեղ կազինո լինի, էլ ոչ մի ուրիշ բաների մասին խոսելու կարիք չկա. ոչ սոցիալական ուղղվածության, ոչ ընտանեկան ինչ-որ միջոցառումների, ոչ միջազգային միջոցառումների, ոչ արվեստի: Կազինոն ամեն ինչը կխեղդի: Եւ ընդհանրապես դա անվայել է: Բայց ես չգիտեմ` որքանով ճիշտ են այդ լուրերը»,- ասել է նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս