
Հարբած ուղևորը տաքսու վարորդին դանակով սպառնացել է սպանել

Օգոստոսի 16-ին, ժամը 07.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1985 թ. ծնված Լենդրուշ Թ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 06.45-ին, «Կիլիկիա» ավտոկայանի մոտ իր վարած «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում, ուղևորը՝ 1978 թ. ծնված Էդուարդ Դ.-ն, առանց որևէ պատճառի, ալկոհոլի ազդեցության տակ, ձեռքին եղած դանակով սպառնացել է սպանել իրեն:
Ժամը 08.00-ին, Էդուարդ Դ.-ն բերման է ենթարկվել, իսկ ավտոմեքենայից հայտնաբերվել և առգրավվել է դանակ` 7 սմ շեղբի երկարությամբ:
Կատարվում է հետաքննություն: