Բաժիններ՝

«Գալակտիկայի պահապանները» ֆիլմի օգնությամբ հիվանդ երեխան ապաքինվել է

«Գալակտիկայի պահապանները» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկն օգնել է դիսպրակսիայով հիվանդ երեխային: Այս յուրահատուկ դեպքի մասին ռեժիսոր Ջեյմս Գանի ֆեյսբուքյան էջում գրել է հենց երեխայի հայրը.

«Ողջույն, Ջեյմս: Սա պատասխան է «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ արված ձեր վերջին մեկնաբանությանը, և պատմություն այն մասին, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել ֆիլմը տղայիս վրա: Նա 4 տարեկան է և պայքարում է մի հիվանդության դեմ, որը կոչվում է դիսպրակսիա, և որն ախտահարում է ոչ միայն ուղեղի ֆունկցիաները, այլև լեզվի: Երբ թողարկվեց ֆիլմը, Սոյերը կարողանում էր արտաբերել ընդամենը 3 բառ և մոր ու իմ հետ հաղորդակցվում էր այլ ձևով: Երբ նա տեսավ Գրուտին, ինչ-որ բան կատարվեց նրա ներսում, նրանց միջև ինչ որ կապ հաստատվեց, մի աստիճան, որը ես առաջ երբեք չէի նկատել:

Նա սկսեց կրկնել նրա հետ, և անընդհատ արտաբերել «բախ» բառը՝ տարբեր ինտոնացիաներով և դրա մեջ տարբեր իմաստներ դնելով: Նա նաև սկսեց արտաբերել «Գրուտ» բառը: Արդյունքում` նա կարողացավ նույնիսկ գնալ հատուկ դասարան, որտեղ լեզվի խնդիրներով զբաղվող մասնագետը հասավ զգալի արդյունքների: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ ֆիլմի սցենարի և ընդհանրապես ամբողջ ֆիլմի համար, որն այնքան լավն էր, որ չորս տարեկան երեխան կարողացավ ինչ-որ մեկի հետ կապ տեսնել, որն ուներ հաղորդակցման խնդիրներ»:

Ի պատասխան՝ ռեժիսորը գրել էր, որ սիրում է ֆիլմեր նկարել հենց իրական կյանքի պատմությունների հիման վրա:

groot-today-20150821-002_0e145a1b04c72606d0c207a79fc06cb9.today-inline-large groot-today-20150821-001_17f3d09f95fce3b5400b2d50d3153b7c.today-inline-large groot-today-20150821-003_f79dd2a6f7213d1629e7e2ca5587bf48.today-inline-large

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս