Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Բաբայանին՝ հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Բաբայանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:

«Հարգելի պարոն Բաբայան, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Դուք մեծ ավանդ ունեք արդի հայ քանդակագործության զարգացման և հարստացման գործում: Ձեր ստեղծագործությունները, մասնավորապես՝ Փարիզում տեղադրված Կոմիտասի հուշարձանը, ունեն ոչ միայն գեղարվեստական, այլև հասարակական-քաղաքական արժեք և հնչեղություն: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ստեղծագործական հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31