Կինը ծեծել է դստերը` իմանալով, որ նա հանդիպում է ամուսնացած տղամարդու հետ
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով` Գեղարքունիքի մարզի բնակչուհին մեղավոր է ճանաչվել ծեծի համար և դատապարտվել 30 հազար դրամ տուգանքի:
Ըստ գործի նյութերի`աղջիկը շուրջ 9 ամիս համակրել և հանդիպել է ամուսնացած տղանարդու հետ, ով երեք երախաների հայր է: Նրա մորը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ այդ մասին իմանալով, նրա մայրը իրենց առանձնատան լոգարանում ապտակել է դստերը, այնուհետև սարդոստայները հավաքելու փայտով երկու անգամ հարվածել է նրա ուսի և գլխի շրջանին, մազերից քաշելով տնից դուրս հանել պատճառելով ֆիզիկական ցավ: Կնոջը մեղադրանք է առաջադրվել ծեծի համար` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդված:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն, ըստ դատական ակտի, իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք տվեց այն մասին, որ իր աղջկանից տեղեկացել է, որ վերջինս հանդիպում է ամուսնացած տղամարդու հայր է, երեք երեխաներ ունի: Մի օր աղջիկը հետ է վերադարձել հանդիպումից տուն, ինքը զայրացել է դստեր վրա, ապտակել է, այնուհետև մազերից քաշելով ցանկացել է տնից դուրս հանել: Այդ ժամանակ դուստրը ընկել է գետնին, որից հետո ընկած տեղից վեր է կացել և դուրս եկել տնից: Դատարանը, սակայն, ապացուված է համարել կնոջ մեղքը:
Նշենք, որ հրապարակումից հետո մեկամասյա ժամկետում դատավճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: