Հակոբ Նազարյանը պահանջում է դատել իրեն ապտակած ոստիկանին

Երեկ Հանրապետության հրապարակում ոստիկանը ապտակել էր մի տարեց մարդու՝ Հակոբ Նազարյանին, ով քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը պահանջում է, որպեսզի այդ ոստիկանին դատեն: Նշենք, որ ոստիկանությունից տեղեկացրել էին, որ դադարեցվել են գիշյալ ոստիկանի լիազորությունները:

Հակոբ Նազարյանի խոսքով՝ թեև ինքը պահանջում է, որպեսզի դատեն այդ ոստիկանին, բայց նա համոզված է, որ նա «հրահանգ» է կատարել, և եթե այդ ոստիկանն ասի, թե ինքն ում հրահանգն է կատարել, ապա ինքը կպահանջի, որպեսզի նրան դատեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31