
Ողբերգական ավտովթար Խնձորեսկ գյուղի մոտակայքում. կա 2 զոհ և 2 վիրավոր

Օգոստոսի 22-ին, ժամը 19.42-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածում «Միթսուբիշի Մոնտերո» մակնիշի GEN 045 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը. կա երկու զոհ (տվյալները ճշտվում են):
Հրջեջ-փրկարարներն ու շտապօգնության աշխատակիցները ավտոմեքենային են մոտեցրել ուղևորներ` 1980 թ. ծնված Ա. Թ.-ին և 1983 թ. ծնված Լ. Ս.-ին, ովքեր հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ: Բժիշկները Ա. Թ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Լ. Ս.-ինը՝ միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը: