Բաժիններ՝

Երևանում գրպանահատեր են հայտնաբերվել

Օգոստոսի 20-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 2 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ին, նա թիվ 68 երթուղու ավտոբուսի սրահում 1944 թ. ծնված Ֆրիդա Ա.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, սուպերմարկետի զեղչի քարտ և լուսանկարներ:
Գողոնն առգրավված է:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոսի 18-ին թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում 1969 թ. ծնված Լուսինե Ա.-ի պայուսակից գողացել է դրամապանակը` պատճառելով 72.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս