
Խոշոր վթար՝ Շիրակի մարզում. կան վիրավորներ

Tsayg.am-ի փոխանցմամբ՝ Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի հատվածում մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով մեքենայի ուղևորներ 1987թ. ծնված Գ. Ա.-ն, 1986թ. ծնված Թ. Հ.-ն և 1991թ. ծնված Ա. Հ.-ն տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: Տուժածները ստացել են սալջարդ: Երկուսը դուրս են գրվել, 3-րդ քաղաքացին դեռևս բժշկական կենտրոնում է: