Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները ներառում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց հայտարարագրերի վերլուծությունը:
2015 թ. փետրվարի 20-ին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տեղի ունեցավ կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում խորհրդի նախագահի ընտրությունն էր:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Խնկո Ապոր փողոցի թիվ 2 հասցեից բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի:
2014 թ. հունվարի 27-ին ոստիկանության Տաշիրի բաժնում արձանագրված 1952 թ. ծնված Զոյա Մկրտչյանի սպանության դեպքը մեծ հնչեղություն ստացավ:
Երեւանի քննչական վարչությունում շարունակվում է Երևանում փետրվարի 19-ին տեղի ունեցած 4 անձի վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։
Այս սարսափելի միջադեպը միեւնույն ժամանակ շատ խորհրդավոր է: Քանզի կան լուրջ կասկածներ, որ ոչ թե մեկ, այլ մի քանի զինված անձինք են ներխուժել Ավետիսյանների տուն եւ միաժամանակ սպանել ընտանիքի բոլոր անդամներին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ:
«Մենք փորձում ենք այստեղ բացատրել, որ հայ տղամարդը նույնիսկ պատերազմական գործողությունների ժամանակ թշնամու երեխայի վրա ձեռք չի բարձրացրել, էլ ուր մնաց՝ սեփական երեխայի»:
Գործարար Փայլակ Հայրապետյանն արդեն 2 ամիս է՝ տեղեկություն չունի օֆշորային հայտնի գործի քննությունից: 168.am-ի հետ զրույցում գործարարն ասաց, որ նախաքննությունն իրականացնող մարմինն իրեն 2 ամիս է՝ չի հրավիրել՝ մասնակցելու որոշակի գործողությունների: Գործարարի խոսքով՝ կատարավել է խմբակային հանցագործություն:
Օգտվելով ընթացիկ տարվա բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով ստեղծված հնարավորություններից` Արարատյան հարթավայրի մի շարք համայնքներում սկսվել են պտղատու ծառատեսակների, իսկ առանձին վայրերում` նույնիսկ խաղողի վազերի էտի ու ձևավորման, կարտոֆիլի տունկի աշխատանքները:
Լոռու մարզում ահասարսուռ դեպք է գրանցվել. 28-ամյա մայրը միայնակ ծննդաբերել է ու սպանել նորածնին:
68-ամյա տղամարդուն հայտնաբերել են իր տանը կից ավտոնտնակում՝ առաստաղից մետաղալարով կախված:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր «Երևան Մոլ» հանրախանութում գործող Electronics Planet տեխնիկայի խանութը ակցիա էր կազմակերպել էր, և ըստ ակցիայի՝ խանութ այցելած 100 հաճախորդներին հեռուստացույցներ և մի քանի այլ տեսակի կենցաղային տեխնիկա էր վաճառվելու ընդամենը 1000 ՀՀ դրամով։ Մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, թե ակցիայի արդյունքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել հանրախանութում, «Երևան Մոլի» մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ակցիայի շնորհիվ հանրախանութն իրապես մարդաշատ էր, սակայն ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել:
Ժամը 15:00-ին առեւտրի կենտրոնում գտնվող «Այ էլեկտրոնիկս» խանութում ակցիա էր նախատեսված՝ 100-ական հեռուստացույց, հեռախոս եւ արդուկ վաճառվելու էր ընդամենը 1000 դրամով:
Մենք դատապարտում ենք գլխավոր դատախազի պարփակված, ոչ հրապարակային և ոչ թափանցիկ գործունեությունը Հայ ժողովրդի հանդեպ կատարված հանցագործության մասով, ինչպես նաև «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը չիրականացնելու համար։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Շիրակի, Լոռու, Կոտայքի և Տավուշի մարզերում տեղում է ձյուն:
Ընկերության ներկայացուցիչն ընդունել է, որ իրենք սխալ են թույլ տվել և ներողություն է խնդրել իրենց հաճախորդներին ու հասարակությանը բարկացնելու համար:
Երբ Դուք մտածում էիք ձեր նորածին որդու՝ Լեոյի հետ Հայաստանից հեռանալ ավելի բարյացակամ տրամադրված երկիր՝ հայրենի Նոր Զելանդիա, ցանկանում էիք 60 հազար դոլար հավաքել: Դուք մտադիր էիք նրա հետ տանը մնալ եւ ժամանակի մի մասը երեխայի հետ անցկացնել: Ձեր պատմության տարածման շնորհիվ հաջողվեց ծրագրվածից 440 հազար դոլարով ավելի հավաքել: GoFundMe անվանումով Ձեր էջում գրել էիք, որ «դա նաեւ Հայաստանի ժողովրդի համար է:
Տեսանելի էր, որ երկրում ստեղծված իրավիճակը տանելու էր դեպի արյունահեղության եւ զանգվածային ձերբակալությունների, ինչպիսիք արդեն եղել են: Ինչպես նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մեր կուսակցության համար թանկ է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը, եւ ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, մեր յուրաքանչյուր գործողություն լինելու է օրենքի տառին համապատասխան:
Մեկ գաղափար, մեկ մարմին, մեկ բռունցք. պատմական 1988-ին հայն այդպես ներկայացավ աշխարհին: Եվ այդ կուռ ու անսասան միասնությունն ու համախմբվածությունն էր, որ հաղթանակներ բերեց մեր ժողովրդին` դարեր ի վեր երազած հաղթանակներ:
«Գոյություն ունի տեղեկատվության ազատության մասին օրենք: Ի հեճուկս օրենքի պահանջների, գլխավոր դատախզությունը չի հրապարակում այդ նամակի պատճենը՝ ո՛չ «Իրազեկ քաղաքացիների միավորմանը», ո՛չ լրատվամիջոցներին: Որեւէ մեկին չի տրամադրում եւ խախտում է այդ օրենքը: Եթե գլխավոր դատախազը դիմած լիներ եւ այդ նամակը նորմալ, ադեկվատ նամակ լիներ, որեւէ մոտիվ չէր լինի այդ օրենքը խախտելու եւ դրա արդյունքում դատարանում հայտնվելու»:
Օրերս ինքնասպան եղած գործարար Համլետ Ամիրխանյանի՝ Սայաթ-Նովա 40, 40/1, Խանջյաև29, Չարենցի 70/8, Վարդանանց 69, Աճառյան 40/9 (հյուրանոցային համալիր) հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի շահառուները երեկ հայտարարություն են տարածել:
Երեկ ավտովթարի ենթարկված ութ ամսական երկվորյակ եղբայրներից փրկվածի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:
Երեկ և այսօր համառորեն լուրեր են տարածվում, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի սպայակազմի կողմից նախատեսվում է փետրվարի 21-ին և 22-ին Գյումրիում մեծ շուքով նշել ռուսական «մասլենիցան» և բանակի օրը, ինչը բնականաբար անկանխատեսելի հետևանքներով լի սադրանք կարող էր համարվել դեռևս չսպիացած վերքով գյումրեցիների համար:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Շիրակի, Լոռու, Կոտայքի եւ Տավուշի մարզերում ձյուն է տեղում
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից երեկ՝ փետրվարի 19-ին, Երևանի Արմենակյան փողոցում տեղի ունեցած վրաերթի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել են վրաերթ կատարած վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Փետրվարի 19-ին, ժամը 23.58-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ուզում էր Դիլիջանի միջազգային դպրոցում սովորել եւ մինչեւ պատահարը ակտիվ անգլերեն էր պարապում՝ օրը 6-7 ժամ շարունակ, շատ էր կարդում, գիշերները ուշ էր քնում, բայց շատ կենսախինդ էր, դրա համար չենք կարողանում հասկանալ՝ ինչը կարող էր դրդել, երեխա է՝ պահի ազդեցությամբ է արել»:
Քարվաճառ տեղափոխվելով՝ շատ բան փոխվեց իմ կյանքում: Քարվաճառում կյանքի տեմպը շատ դանդաղ է: Ես չեմ կարող համեմատել Քարվաճառն ու Երեւանը , դրանք կարծես տարբեր աշխարհներ լինեն: Քարվաճառում ես շատ բան սովորեցի: Առաջինը սովորեցի համբերել, սովորեցի ինքնուրույն շատ բաներ անել, այստեղ կարող է խանութը մի օր փակ լինի եւ դու ստիպված պետք է հաց թխես:
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավորին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պատժի կրման ընթացքում «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է 18 քաղաքացիների հետ, այնուհետև` փոխանակվել բջջային հեռախոսահամարներով և կապը շարունակել բջջային հեռախոսով խոսելու միջոցով, շարունակաբար տարբեր երկրների քաղաքացի ու գործարար ներկայանալով, ընդհանուր հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 3.780.000 դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր և կանխիկ գումար: