Starbucks-ը ներողություն է խնդրել հայերին վիրավորող պաստառների համար
Asbarez պարբերականի փոխանցմամբ` չորեքշաբթի առավոտյան Starbucks-ի բազմաթիվ հաճախորդներ հայտնվել են շոկային վիճակում` կապված ընկերության ներկայացրած պաստառների հետ, որոնցում թուրքական կիսալուսնի ու աստղի տակ պատկերված են եղել հայկական ավանդական տարազներով կանայք:
Դրանից հետո ընկերությունը վերացրել է վիրավորական այդ պաստառները և ներողություն է խնդիրել իր հաճախորդներից` նրանց հուզելու համար: Ընկերության ներկայացուցիչն ընդունել է, որ իրենք սխալ են թույլ տվել և ներողություն է խնդրել իրենց հաճախորդներին ու հասարակությանը բարկացնելու համար:
Միևնույն ժամանակ նա չի մեկնաբանել, թե ինչն է եղել ընկերության կողմից նման պաստառներ հրապարակելու պատճառը: