Բաժիններ՝

Հարազատները վրդովված են ռուսական ԶԼՄ-ների մեկնաբանություններից և պնդում, որ հայազգի գործարարը սառնասիրտ մարդասպան չէ. «Փաստինֆո»

Oրեր առաջ ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ հրապարակել էին ՌԴ-ում կատարված դաժան հանցագործության մասին տեղեկատվություն` իրենց տանը, քնած ժամանակ սպանվել էին հայազգի ընտանիքի մայրն ու 7-ամյա դուստրը: Քննչական մարմինն առաջինը կասկածի տակ էր առել ընտանիքի հորը, ով այդ ողբերգական գիշերը տանը չէր գիշերել:

Հայազգի Խորեն Ղազարյանի հարազատները «Փաստինֆո»-ի հետ զրույցում իրենց վիրավորանքն ու վրդովմունքը հայտնեցին ռուսական լրատվամիջոցներում հայտնված լուրերի ու մեկնաբանությունների վերաբերյալ:

Կայքի զրուցակիցները նկատեցին, որ ռուսական որոշ լրատվամիջոցներ, արհամարհելով անմեղության կանխավարկածն ու սենսացիայի հետևից ընկնելով, հանցանքը վերագրել էին հայազգի Խորեն Ղազարյանին` նրան ներկայացնելով որպես սառնասիրտ մարդասպանի: Մյուսներն էլ պարզապես արտատպել էին նույն հոդվածները` առանց խորանալու իրերի էության մեջ:

Հարազատներին վիրավորել է այն փաստը, որ ռուսական մամուլը Խորեն Ղազարյանին ներկայացրել է որպես թղթամոլի, աղավաղել նրա` ընտանիքի հետ ունեցած հարաբերությունների փաստը` միանշանակ հայտարարելով, թե նա կնոջ հետ անընդհատ վիճել է, ճնշել նրան: «Երեխայի մասին ընդհանրապես չենք խոսում:

Եթե իմանայիք այն ամենը, ինչ նա անում էր իր երեխայի համար, օրինակ` նոր տարուն ԱՄՆ են մեկնել երեք շաբաթով, մարտին պատրաստվում էր Իտալիա տանել»,- մեզ հետ զրույցում նշեցին հարազատները` միաժամանակ հայտնելով, որ երեխան երկար սպասված, ուշ ծնված ու այդ ընտանիքի միակ երեխան էր, որին ծնողները առանձին քնքշությամբ էին վերաբերվում:

«Մենք փորձում ենք այստեղ բացատրել, որ հայ տղամարդը նույնիսկ պատերազմական գործողությունների ժամանակ թշնամու երեխայի վրա ձեռք չի բարձրացրել, էլ ուր մնաց՝ սեփական երեխայի»,- ասում են հարազատներն ու հավելում, որ Ղազարյանին ճանաչողները մտքի ծայրով անգամ չեն կարողանում անցկացնել, թե նա կարող էր սպանել սեփական կնոջն ու երեխային:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս