Հայտարարագրերի տվյալների հավաստման նոր գործիք

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները ներառում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց հայտարարագրերի վերլուծությունը: Սույն գործառույթի արդյունավետ իրականացման նպատակով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մշակել և ՀՀ կառավարություն է ներկայացրել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին պետական կառավարման առանձին մարմինների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մշակված անհատական տվյալների տեղեկատվական բազաներից տվյալների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում, որն ընդունվել է սույն թվականի փետրվարի 19-ի ՀՀ կառավարության նիստում:

Նշված որոշման ընդունումն ապահովում է Հանձնաժողովի տվյալների բազայի առցանց միացումը պետական մի շարք մարմինների տեղեկատվական համակարգերին, ինչը Հանձնաժողովին հնարավորություն կտա ստուգելու հայտարարագրերում ներառված տվյալների հավաստիությունը, ինչպես նաև այդ տվյալների հիման վրա բացահայտելու էթիկայի խախտումների և շահերի բախման դեպքեր:

ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728