Հանրախանութում ակցիան ավարտված է. «Երևան Մոլ»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր «Երևան Մոլ» հանրախանութում գործող Electronics Planet տեխնիկայի խանութը ակցիա էր կազմակերպել էր, և ըստ ակցիայի՝  խանութ այցելած 100 հաճախորդներին հեռուստացույցներ և մի քանի այլ տեսակի կենցաղային տեխնիկա էր վաճառվելու ընդամենը 1000 ՀՀ դրամով։ Մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, թե ակցիայի արդյունքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել հանրախանութում, «Երևան Մոլի» մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ակցիայի շնորհիվ հանրախանութն իրապես մարդաշատ էր, սակայն ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել:

Ըստ հաղորդագրության՝ ակնհայտ է, որ այդ ակցիան պետք է աշխուժություն առաջացներ հանրության մեջ, քանի որ այդպիսի առաջարկներ լինում են հազվադեպ:

«Երևան Մոլում» գործող բոլոր խանութները առանձին տնտեսվարող սուբյեկտներ են և նրանց մարքեթինգային գործունեությունը չի վերահսկվում մոլի ղեկավարության կողմից: Հայտնում ենք նաև, որ այս պահին ակցիան ավարտված է, և որևէ արտակարգ իրավիճակ, ինչպես նկարագրվում էր մամուլի տարածած նախորդ հաղորդագրություններում չի գրանցվել»:

Տեսանյութեր

Լրահոս