Վիճաբանության ընթացքում տուն է մտել Էլվերայի որդի Արտավազդը և տեսնելով, որ Ոսկին վիճաբանում է իր մոր հետ, միջամտել է վիճաբանությանը և Ոսկուն «մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով նրա առողջությանը ձախ բազկի վերին երրորդականի դրսային մակերեսի, ձախ բազկի վերին երրորդականի հետին մակերեսի և աջ բազկի միջին երրորդականի ներսային մակերեսի արյունազեղումների ձևով թեթև վնաս:
Գողություն կատարողներից երկուսին կալանավորեցին:
Դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու գործով 3 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտված դատապարտված Կարեն Արայանը, shamshyan.com-ի տեղեկություններով, ապրիլին ազատ կարձակվի:
«Volkswagengolf» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` Նոր Նորքի բնակիչ Ռազմիկ Ավետիսյանն է, ով աշխատում է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում` որպես իրավաբան: Ռազմիկ Ավետիսյանը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ, տարիներ առաջ ինֆարկտ է տարել և սրտի բարդ վիրահատությունների ենթարկվել:
Փետրվարի 16-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել «գանգուղեղային ծանր տրավմա» ախտորոշմամբ 1933 թ. ծնված Վասիլ Ա.-ին հիվանդանոց ընդունելու մասին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին` ժամը 18:30-ի դրությամբ, Բաղրամյանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում ձյուն է տեղում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քաղաքացի Արթուր Կարապետյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Պողոսյանի նկատմամբ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Փետրվարի 22-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 26-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
Գյումրեցի 14-ամյա Քրիստինա Խաչատրյանը, որը փետրվարի 17-ին տանից դուրս էր եկել և անհետացել, ինչպես հայտնի է՝ երեկ երեկոյան ոստիկանների կողմից հայտնաբերվել է Երևան քաղաքում:
Երևանցի 17-ամյա անչափահաս Վահեն փետրվարի 20-ին` կեսօրին, երկրորդ ինքնասպանության փորձն է կատարել՝ այս անգամ շմոլ գազից թունավորվելու միջոցով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի Ձորաղբյուր համայնքում գտնվող «Մավաս գրուպ» ընկերության ջերմոցային տնտեսություն, որի հիմնարկեքին մասնակցել է դեռևս 2013թ. տարեվերջին: Սերժ Սարգսյանը ծանոթացել է ընկերության կողմից իրականացված ներդրումային ծրագրերին, ստեղծված պայմաններին և արտադրական հզորություններին:
Արդեն անցել է քառասուն օր: Ջուր խմելու է եկել, ու ընտանիքի սպանել, ա՞յս է ձեր վարկածը, շուշեն հանում է, որ ջուր խմե՞… Մենք ենք հիմա՞ր, թե՞ իրենք են հիմար, ոչ մի քննություն չեն անում, իրենք իրանց գրում, իրենք իրանց ջնջում են…Կսպասենք մինչև վաղը, իրենք գիտեն, մեզ ասել են, որ Պերմյակովին տարել են. յեսիմ ո՞ւր են տարել, բայց տարել են…»:
Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ Ստեփանավան քաղաքի բնակչուհի, 1988 թվականի ծնված Ա.Սարգսյանը, ժամանակավորապես միայնակ բնակվելով Լոռու մարզի բնակիչ Մ.Ասատրյանին պատկանող վագոն տնակում, 2015 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ծննդաբերել է արական սեռի երեխա։
Անցած գիշեր հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան պատճառով այսօր մի շարք ներհանրապետական երթուղիներ ուղևորափոխադրող ընկերությունների կողմից չեն սպասարկվել:
«Ես հիմա գտնվում եմ «Կենտրոն» հեռուստաընկերությունում «Էպիկենտրոն» լրատվականի տնօրենի պաշտոնում և իմ աշխատանք եմ իրականացնում»,- tert.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ, «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական բաժնի տնօրեն Իվետա Տոնոյանը:
Գիշերը գողություն է տեղի ունեցել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանին` Ծաղիկ Ռուբոյին պատկանող գազալցակայանից: Գիշերը գողացել են գազալցակայանի չհրկիզվող դրամապահարանը (սեյֆ):
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հաղորդագրությամբ է հանդես եկել՝ կապված «Հրապարակ»-ում տեղ գտած այն հրապարակմանը, թե իբր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հակոբ Հակոբյանի համար «օրերս նոր մահճակալ են բերել, ինչը տարբերվում է խցում պահվող մյուս կալանավորների մետաղական մահճակալներից»:
Դրա համաձայն` երկու երկրի քաղաքացիները կկարողանան Հայաստանում կամ Ռուսաստանում 30 օր մնալ առանց գրանցման:
Մեր լեզուն մեր ազգային հպարտությունն է ու անվտանգության երաշխիքը: Այն թշնամանքի լեզու չէ: Պատմության տարբեր շրջաններում նրանով ենք ոգեշնչվել, նրանով պաշտպանվել ու մարտնչել թշնամու դեմ, նրանով ու հանուն նրա հաղթել: Այսօր էլ այն մեր հզոր հաղթաթղթերից մեկն է իր անկրկնելիությամբ, յուրօրինակությամբ ու ստեղծած բարոյական արժեհամակարգով:
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը սաստիկ բքի և ցածր տեսանելիության հետևանքով շարունակում է դեռևս փակ մնալ:
Այսօր սպանված Ավետիսյանների ընտանիքի քառասունքն է: Հարազատները պահանջում են բացահայտել գործը՝ սպառնալով գալ Երևան և նստացույց անել ՀՀ նախագահական նստավայրի մոտ:
Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» Շիրակի մարզի Բայանդուր գյուղի 6-ամյա Հասմիկ Մարտիրոսյանի նշիկների վիրահատության ժամանակ առաջացած բարդության պատճառների և դրա հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված քայլերի ուսումնասիրման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով` ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական ռեանիմատոլոգ, անեսթեզիոլոգ Զավեն Կալենտերյանի նախագահությամբ։
Ընտանիքի տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի երկու քույրերը եւ ընտանիքի դուստրերը հայտարարում են, որ նրանք սպասում էին քառասունքին, որից հետո դիմելու են կտրուկ գործողությունների:
Ինչպես արդեն հայտնել ենք, Գյումրիում 3 օր առաջ կորած 14-ամյա Քրիստինա Խաչատրյանը երեկ հայտնաբերվել էր Երևանում: Սակայն պարզվում է՝ մինչև Երևան հասնելը, աղջիկն անցած օրերի ընթացքում նաև Արարատի մարզում է եղել:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի համար օրերս նոր մահճակալ են բերել: Նա գտնվում է սովորական խցում՝ 4-5 հոգու հետ, պարզապես նրա համար բերված զսպանակներով մահճակալը տարբերվում է մյուսների մետաղական մահճակալներից:
«Իշխանության և ընդիմության տարբեր թևերի հաշտեցումը կբերի իշխանության ու ընդիմության որակի դրական փոփոխության, որից էլ կշահի ժողովուրդը… ու կունենանք համընդհանուր որակի աճ… ու ամեն հարցում… հետո ապագայում, նոր քաղաքական պրոցեսների ընթացքում համընդհանուր ամոթ չենք ապրի։ Ու այդպես կբռնենք, ժողովրդավարության ընթացքի, ճիշտ զարգացման ուղին…»:
Այսօր՝ փետրվարի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Ռոզա Դավթյանի վարած Nissan Tida մակնիշի 34 NF 369 համարանիշի և Մարատ Մկրտչյանի վարած Գազ 3110 մակնիշի 05 SS 999 համարանիշի ավտոմեքենաները:
Փետրվար ամսում Գյումրի քաղաքի Կամոյի և Անի թաղամասերում արտառոց դեպքեր են տեղի ունեցել: Փետրվարի 9-ին սիրելի հայլու առաջ ինքնասպան եղավ ակադեմիայի ուսանող Ժենյա Սարիբեկյանը, իսկ, ահա, մեկ շաբաթ անց 14-ամյա Քրիստինեն անհասկանալի պատճառներով անհետացավ: Գրել էինք, որ Ժենյա Սարիբեկյանը սովորում էր գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստատուրայում: Վերջինիս մայրն աշխատում է Գյումրիի հագուստի խանութում:
Թաղապետարանի մոտ վրաերթի ենթարկված 8-ամսական երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Այսօր 2015 թ. հունվարին սպանված Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի քառասունքի արարողությունն է: