Բաժիններ՝

Սաստիկ բուք է Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Շիրակի, Լոռու, Կոտայքի և Տավուշի մարզերում տեղում է ձյուն:

Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ-Կապան միջպետական ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Սաստիկ բուք է Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս