Համաձայն ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Լևոն Սարգսյանի բանավոր հանձնարարականի՝ բուսասանիտարիայի տեսչության կողմից մոնիթորինգ է իրականացվել Ակնա և Ուղտասար տեղամասում ձմերուկի մշակությամբ զբաղվող անձանց արտադրված մթերքներում մնացորդային նիտրատների քանակի ու չափի օգտագործման մասով:
Հուլիսի 2-ին, ժամը 21.32-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա-Վանանդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանները զոհվել են հանցագործներին վնասազերծելիս:
«Ես վաղուց եմ ուզում ստանալ ռուսական անձնագիր: Այդ գործընթացը կարծես սկսվել է, սակայն կարծես թե դանդաղել է: Ես շատ կուզեի ունենալ Ռուսաստանի քաղաքացիություն»,-ասել է պոետի դուստրը:
31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Տաշիր քաղաքի բնակչուհուց պարտքով գումար վերցնել, այցելել է վերջինիս, հյուրընկալվելով բնակարանի հյուրասենյակ` պարտքով գումար է խնդրել, սակայն ոչ միայն մերժում է ստացել, այլ նաև մոր ու քրոջ հասցեին լսել է անպատիվ խոսքեր, որից հետո ապօրինաբար, կնոջը կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, խոհանոցի դռան մոտից վերցնելով մետաղյա կացնանման գործիքը, դրանով 8 անգամ անկանոն հարվածներ է հասցրել նրա գլխի և ծոծրակային հատվածների շրջաններում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Գյումրին շատ ծանր սոցիալական վիճակում է գտնվում և յուրաքանչյուր թանկացում շատ թանկ է նստում մեր ժողովրդի վրա, այդ թվում` գյումրեցիների, երբ վերջիններս գոյատևելու հնարավորություն չունեն:
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ պարզել՝ իրականում չարաշահումներ եղե՞լ են, թե՞ ոչ, աուդիտի միջոցով հնարավոր չէ, հակառակ դեպքում՝ ցանկացած տնտեսական հանցագործություն կբացահայտվեր ոչ թե քննչական գործողությունների, այլ աուդիտ կատարելու միջոցով. «Աուդիտորը չի կարող ստուգել՝ փաստաթղթում ներկայացված թվի մեջ առկա՞ են ատկատներ, թե՞ ոչ: Աուդիտորը կարող է ստուգել միայն այդ փաստաթղթերի միջև առկա տարբերությունները…»:
«Իշխանությունները պետք է հասկանան, որ եթե նրանք այսօր պողոտայում իր իրավունքների համար պայքարող տղային, ապագա զինվորին հոգեբանորեն կոտրում են, վաղը դրանով վտանգում են նաև պետության սահմանները»,- ասում է Գագիկ Գինոսյանը:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ շարունակվում է համաժողովրդական ընդվզումը։
Բաղրամյան պողոտայում է հայտնվել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր կողմնակիցների հետ` ՀՀ և Եվրամիության դրոշներով:
Հուլիսի 2-ին, ժամը 16.30-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղում՝ Հրազդան գետում, նկատվել է քաղաքացու դի:
Բաղրամյան պողոտայում քիչ առաջ «Բերդ» պարող երիտասարդներից մեկը պարի ժամանակ ընկավ եւ վնասեց քիթը:
«Կենտրոնական թաղամասում պեղված երկրորդ եկեղեցու արևմուտքում գտնվող վաղքրիստոնեական տապանաբակում մեծ սարկոֆագներ կան: Սարկոֆագներից մեկն ընդհանրապես չի բացվել: Մարսելից կժամանի մարդաբան Պոլ Բեյլին, ում հետ կբացենք դամբարանըˋ ոսկրաբանական նյութ ուսումնասիրելու համար: Ենթադրում ենք, որ այդ շարունակության վրա արևմտյան հրապարակում կարող են այլ կառույցներ ևս լինեն»:
Երևանի Բաղրամյան պողոտայում նստացույց անող քաղաքացիները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գյումրիում այս տարվա հունվարին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի կրտսեր անդամի` Սերյոժա Ավետիսյանի հիշատակը:
Մանրամասները ՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»:
Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան: Քիչ հետո, ժամը 20:30-ին Բաղրամյան պողոտայում կկայանա երաժիշտ Ռուբեն Հախվերդյանի համերգը:
Հունիսի 30-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ աջ անրակի կոտրվածքով բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ Լոռու մարզի երկու բնակիչ՝ Խաչատրյան եղբայրները, նախապատրաստվել են ավազակային հարձակում իրականացնել նույն մարզի գյուղապետերից մեկի նկատմամբ՝ գումար հափշտակելու նպատակով, սակայն հետագայում կամովին հրաժարվել են դրա իրականացումից։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւոր է համարել հատկապես Սիրիայի պատվիրակությանը օժանդակելը:
Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կուզեի Հունան Պողոսյանին տեսնել Հայաստանի Հանրապետության գլխավոր ոստիկանապետի պաշտոնում»:
Քաղաքացի Սամվել Թ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իր կողմից շահագործվող ավտոմեքենայից անհայտ անձը գաղտնի հափշտակել է մարտկոցը, սակայն դեպքից հետո ինքը գնել է նորը, որը կրկին անհայտ անձի կողմից հափշտակվել է:
Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում պատերազմներից ու հետապնդումներից խույս տալու կամ ավելի բարվոք կյանք որոնելու նպատակով Միջերկրական ծովով դեպի եվրոպական երկրներ մեկնած փախստականների թիվը գրանցել է ռեկորդային ցուցանիշ։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի խոսքերով, այս վտանգավոր ուղին է կտրել ավելքի քան 137 հազար մարդ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուշադրություն է հրավիրել պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները նախապես իրենց մասնակցությամբ քննարկելու անհրաժեշտության վրա։
տիպված եմ հրապարակավ դիմել Ձեզ, որովհետև իմ հարցմանն ի պատասխան Ձեր նամակից բխող հարցերը չկարողացա պարզաբանել ո՛չ Ձեր պաշտոնական կայքի 52.18.77, ո՛չ իմ հարցմանն ի պատասխան պաշտոնական նամակում նշված կատարողի 52.06.28 հեռախոսահամարներով, որոնք, ըստ օպերատորի, գոյություն չունեն: Փաստորեն, արժանահավատ չէ Ձեր կայքի տեղեկատվությունը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների քննությունը: Փաստաբանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանում ինքը հրապարակել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրեն տրված պատասխանը:
Հունիսի 30-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Լոռու մարզի Միխայլովկա գյուղի սկզբնամասում «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի 50-ամյա ուղևորուհին ընթացքի ժամանակ դուռը բացելով՝ վայր է ընկել ճանապարհի եզրին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կառավարությունը իր այսօրվա նիստում որոշել է ՀՀ արդարադատության նախարարության համակարգում ստեղծել անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, հաստատել է դրա կանոնադրությունը, կառուցվածքը, հասարակական կազմակերպությունների կողմից ՀՀ արդարադատության նախարարին լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ առաջարկելու կարգը, համապատասխան գումար հատկացրել նոր գործակալության գործունեությունը կազմակերպելու նպատակով:
Հուլիսի 1-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատում, ինչպես նաև Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի ու Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներում: