Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների դիմումը՝ նշանակված փորձաքննություններին մասնակցելու վերաբերյալ։
Մեկ միլիոն՝ հորաքրոջ բանկային քարտից:
Փետրվարի 26-28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Փետրվարի 25-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Նա նշել է, թե Գյումրի է եկել՝ ցավակցելու հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության հետևանքով Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների մահվան կապակցությամբ:
Բանակցությունների ընթացքում տեսնելով, որ իր հանցավոր մտադրությունը ձախողվում է, և ոստիկանության աշխատակիցներն արդեն իսկ շրջապատում են՝ պատանդ վերցրած ոստիկանին թողնելով պահակետում՝ Իսպիրյանը դիմել է փախուստի։ Բացատրական աշխատանքների արդյունքում՝ ժամեր անց նա հանձնել է հափշտակած հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը:
Յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված ուսումնական օրերի ընդհանուր թվին համապատասխան, ուսանողները կվճարեն սահմանված ուղևորավարձի 70 տոկոսը՝ ձեռքբերելով պետական ֆինանսական աջակցությամբ տրամադրվող համապատասխան քանակի կտրոններ, որոնք կտրամադրվեն ամսվա կտրվածքով՝ հաշվի առնելով տվյալ ամսվա ուսումնական օրերի քանակը:
«Վերջին շրջանում արդիական է դարձել հատուկ մասնագետների միջոցով ճշմարտությունը վեր հանելը և փաստաբաններիս համար դա շատ կարևոր գործիք է»,- նշել է Արա Զոհրաբյանը: Նրա խոսքով Փորձաքննությունների ազգային բյուրոն տրամադրված է իրենց հնարավորությունները ի նպաստ դնել փաստաբաններին: Այսինքն փաստաբաններն էլ կկարողանան արտադատական կարգով փորձաքննությունների համար դիմել և ստանալ հետազոտությունների արդյունքներ, որը կհեշտացնի փաստաբանների աշխատանքը:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ երեկ՝ փետրվարի 24-ին, Երևանում 19-ամյա Տիգրան Ավագյանի կողմից Toyօta Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 57-ամյա Սուրեն Բաղեյանի վրաերթից:
Փետրվարի 24-ին, ժամը 10.20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Արմեն Ս.-ն:
«Եթե ամբողջ աշխարհի հայերն ապրիլի 24-ի կապակցությամբ, բազմաթիվ կենդանի ծաղիկների հետ միասին, գնեն գեթ մեկ անմոռուկ և իրենց հարգանքը նաև այս ձևով արտահայտեն, մենք կունենանք գումարներ, որոնց շնորհիվ կծնվեն նոր և նոր բալիկներ»,- այսպես ասաց Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի փոխնախագահ, մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Թոխունցը՝ «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի «Կյանքի Ծաղիկ» բարեգործական ակցիայի մեկնարկի ժամանակ:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով արդեն մի քանի օր է ՀՀ արդարադատության նախարարության Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում արտակարգ իրավիճակ է ստեղծվել:
Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների իրավահաջորդներն այս պահին տեղեկատվության խիստ կարիք ունեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը: Նրա խոսքով՝ իրենք ծանոթանում են օրենքով սահմանված կարգով իրենց ներկայացվող նյութերին, սակայն այս պահին տուժողների իրավահաջորդներն ավելի մեծ ծավալի տեղեկատվություն են ակնկալում, որոնց գուցե այս պահին քրեական գործում չկան:
Սրահի տնօրեն Արտյոմը, մեծ գումարներ աշխատելու խոստումով, առաջարկել է նրանց, բացի մերսումից, հաճախորդներին նաև սեռական բնույթի ծառայություններ մատուցել՝ գումարի կեսն իրեն տալու պայմանով: Ստանալով Մ.Խաչատրյանի և Դ.Ղազարյանի համաձայնությունը` տնօրենը նրանց այսպիսով ներգրավել է պոռնկությամբ զբաղվելու մեջ:
Ռուսաստանի Դաշնության խորհուրդն այսօր վավերացրել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև քաղաքացիների կեցության փոխադարձ կարգի մասին համաձայնագիրը:
Փետրվարի 24-ին, ժամը 11.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Սուրեն Բաղեյանին, որից հետո բախվել է մայթեզրի մոտ կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի:
Սպանված Ավետիսյանների դուստրը՝ Լուսինե Ավետիսյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ լսել է, թե Վալերի Պերմյակովը Հայաստանում մեկ ամսվա ծառայող է եղել
ՏԿԱԻՆ-ի հրշեջ-փրկարարները շարունակում են ուժեղացված ռեժիմով աշխատանքը Հայաստանի բոլոր մարզերում: Օրերս Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայությունից տեղեկատվություն փոխանցվեց, որ Միրաք գյուղի բնակիչ Խաթուն Մամոյանի մոտ առաջացել են ծննդաբերական ցավեր:
Փետրվարի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ աշխատակիցներն, օրինակ, կոկայինի բավական խոշոր քանակ են հայտնաբերել Արգենտինայի Հանրապետության քաղաքացի Ալեխանդրո Ջոել Տորեսի մոտ:
Ներկայացնելով Սփյուռքի նախարարության 2014թ. իրականացված աշխատանքները, նախարարը նշել է, որ հաշվետու տարում նախատեսված երեք գերակա խնդիրները կատարվել են:
2008 թվականի «Մարտի 1»-ի զոհերի գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել։ Վերջին օրերին տուժողի իրավահաջորդները ծանուցագրեր են ստանում և հրավիրվոմ Հատուկ քննչական ծառայություն։ Ինչպես դեռևս անցած տարվա նոյեմբերին խոստացել էր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, զոհվածների գործերը քննվում են առանձին վարույթներով՝ նոր քննիչների կողմից։
Երեւանի Կիեւյան կամրջի տակ փետրվարի 23-ին մահացած հայտնաբերված 20-ամյա Վրույրը Վայոց ձորի Քարագլուխ գյուղից էր, սովորում էր Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում եզդիական համայնքի անդամներ Համլետ Սմոյանին, Բորիս Թամոյանին, Ռուստամ Բաքոյանին, Սաշիկ Սուլթանյանին եւ Մամե Ամիրյանին:
Մոնթե Մելքոնյանի անվան թ. 11 դպրոցի կառավարման խորհրդի 2014թ. փետրվարին և մարտին կայացրած որոշումներով գերազանց աշխատանքի համար պարգևատրվել են համապատասխանաբար 45 և 20 մանկավարժական աշխատողներ, երկու ցուցակներն էլ ներկայացվել են: Երևույթը խրախուսելի կլիներ, եթե վստահ լինեինք, որ պարգևատրումը եղել է ըստ արժանվույն և հասցեական:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:
Համացանցում է հայտնվել, թե ինչպես են երկու երիտասարդներ ՎՏԲ-Հայաստանի բանկի պղնձաձույլի արձանը «բռնության» ենթարկում ու տապալում գետնին:
«Ո՞նց կարա ինչ-որ մեկը կռվի երկրի գերագույն հրամանատարի դեմ։ Սկի թուրքը չի կարում։ Դրանք մնացածը մանր-մունր բաներ են։ Ե՞րբ էին կռվել որ։ Տեսե՞լ ես դու, որ կռվել են։ Բո՞քս ես տեսել։ Երկու ախպերներ են, երկու բարեկամներ են, ընկերներ»
«Էս կյանքում կան բառեր որոնց ես անվանում եմ կյանքի հապավումներ, դրանցից են «ընկեր»«ընկերություն» բառերը, մարդը տենց անվանումա են մարդկանց ովքեր շատ թանգ են, մարդկանց որոնց համար պատրաստա ամենինչի, ես երեկ կորցրեցի իմ համար ամենաթանգ մարդկանցից մեկին, ինքը գնաց … հեռացավ էգոիստի նման, հեռացավ մեզ թողնելով մենակ, մենակ էս և հաճելի և ահավոր դաժան կյանքում: Գնացիր կյանքից բայց ոչ մեր սրտերից ԸՆԳԵՐՍ»:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով Լոռիում նորածնի մահվան գործով արտաշիրիմում է իրականացվել:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը ս․թ․ փետրվարի 23-ից 25-ը մասնակցում է ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում անցկացվող Բարեվարքության ամրապնդման թեմայով համաժողովին։