Բաժիններ՝

Եթե ես առանց քահանայի, բայց ի սրտե ներողություն խնդրեմ Աստծուց, ներում կստանա՞մ մեղքերիս համար

– Եթե ես առանց քահանայի, բայց ի սրտե ներողություն խնդրեմ Աստծուց, ներում կստանա՞մ մեղքերիս համար, քանի որ բաներ եմ արել, որոնց մասին երբեք, ոչ մեկին չեմ կարող ասել:

– Քահանան այն անձնավորությունն է, ում անկախ իր անձից Աստծո կողմից տրված է երկրի վրա մարդկանց մեղքերի թողություն տալու իշխանություն: Եթե անկեղծ սրտով մեր մեղքերը խոստովանում ենք Աստծուն, Նա, անշուշտ, ներում է: Սակայն անհրաժեշտություն կա դա անել եկեղեցում, քանի որ առանց դրա մենք չենք կարող Ս. Հաղորդության մոտենալ: Ընդհանրական կամ անհատական խոստովանությունից հետո մինչ այդ պահը գործած մեղքերը ներվում են, և նորոգված ու զորացած` մենք շարունակում ենք մեր ընթացքը:

Ս. Գրիգոր Տաթևացին ասում է, որ մենք դատաստանի ժամանակ պետք է ամաչենք մեր հանցանքների համար բոլորի՝ Աստծու, հրեշտակների և մարդկանց առջև, որովհետև չենք կարող թաքցնել: Մենք կազատվենք այդ ամոթալի պատասխանատվությունից, եթե այսօր քահանայի առջև խոստովանենք: Դյուրին չէ՞ այսօր ամաչել մեկ մարդու՝ քահանայի առջև, քան ամբողջ տիեզերքով մեկ խայտառակ լինել:

Աղոթաբար` Անդրանիկ սարկավագ Մարկոսյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս