Դիվերսիայի արդյունքում ևս 2 զոհ ունենք Արցախի պաշտպանության դիրքերում, որը տեղի է ունենում միջազգային հանրության, հատկապես Մինսկի խմբի համանախագահ երկրների շարունակական լռության պայմաններում…
Անհերքելի փաստերի ճնշման տակ խոստովանեցին ծանոթի տնից կատարած գողությո
Երեկ կեսգիշերին Մոսկվայի կենտրոնում սպանվել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովը: Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ սպանության պահին Նեմցովի կողքին է եղել երիտասարդ կին, որը որպես վկա հարցաքննվել է ՌԴ-ի իրավաբանների կողմից:
«Նեմցովն Ուկրաինայի մեծ բարեկամն էր: Երեկ այդ սպանության լուրն առնելով «Սավիկ Շուստեր live» թոք-շոուն դադարեցրեց իր եթերը: Ամենքը ցնցված են: Այդ սպանությունը ողջ ժողովրդավարական աշխարհի դեմ է: Դա նշան է, որ Պուտինի ռեժիմն այլևս ոչնչի առաջ կանգ չի առնում, որ նա անցել է ռուբիկոնը, քաղաքակրթված, խաղաղ, ստեղծագործ աշխարհը և փշալարային, գուլագյան-ստալինյան մտածելակերպով տոգորված իր և իրեն շրջապատող օլիգարխների միջավայրը բաժանող անջրպետը»:
Փետրվարի 28-ին, ժամը 17.54-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղի 9-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի:
«Միշտ ժպտերես, ուրախ տղա էր: Բանակից չէր դժգոհում, ծնողների հետ վերջին անգամ մեկ շաբաթ առաջ էր հեռախոսով խոսել ու տեղեկացրել, որ այնտեղ ոչ մի խնդիր չունի ու ամեն ինչ լավ է: Մենք շատ մոտ հարևաններ ենք, շատ լավ ընտանիք են, առաջ քաշված վարկածը, իբր ընտանեական խնդիրների պատճառով է ինքնասպան եղել, սուտ է: Շատ լավ ընտանիք ուներ, որտեղ ոչ մի խնդիր էլ չկա»:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը:
Գողության դեպքեր Շիրակի Մարզի համայնքներում: Փետրվարին հարձակման են ենթարկվել Գուսանգյուղի և Ազատանի համայնքապետարանները: Գողերը նշված շենքերից տարել են ինչպես գումար, այնպես էլ որոշ գույք:
«Քաղաքացիական պայմանագրի» անդամները չեն մասնակցելու մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արայիկ Հարությունյանը:
Գրպանահատը գործել էր աննկատ, բայց տաքսի նստելիս նրա խուճապահար պահվածքը կասկածելի թվաց ոստիկաններին:
Երեխաների հոգևոր դաստիարակության գործում ամենակարևորը օրինակ ծառայելն է: Առավոտյան արթնանալիս ասում ենք. «Բարի լույս, Հայաստան», երեխաներս էլ նույնն են ասում: Եկեղեցի ենք գնում, աղոթք անում. այդ բոլորը մեզնից են սովորում, մեզ են կրկնօրինակում, ինչպես մենք մեր ծնողներին: Եկեղեցու մոտով անցնելիս երեխաներս խաչակնքվում են և դա ձևական չի, որի համար շատ ուրախ եմ: Փառք Աստծո, իմ երեխաների մեջ կա մեծ հավատ առ Աստված:
Գյումրու տնակային շատ ավաններ, հատկապես քաղաքի ծայրամասերում գտնվողները, մեկուսացած են քաղաքից և կարծես վերածվել են առանձին համայնքների՝ համայնքի ներսում:
Հանցագործությունների թիրախ էին դարձել առանձնատները:
Գյումրիում մի ամբողջ ընտանիքի դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը նոր միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին:
Երեկ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սէֆիլյանը կոչ էր արել «հանցավոր իշխանությունների դեմ պայքարելու համար» դիմել զանգվածային անհնազանդությունների, մասնավորապես՝ կոչ էր արել չվճարել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները:
Փետրվարի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում 1979 թ. ծնված Կարեն Ղ.-ն անհիմն վիճաբանել է 1957 թ. ծնված Արմեն Ս.-ի հետ, որի ժամանակ վիճաբանության վայր ժամանած Կարեն Ղ.-ի վարորդ, 1977 թ. ծնված Գեղամ Ղ.-ն:
Ալեքսանդր Վերխովսկու խոսքով՝ պետք է վերանան նաև «սև ցուցակները», որոնցում հայտնված միգրանտները թեթև իրավախախտումների համար տարիներով զրկվել են ՌԴ մուտք գործելու իրավունքից:
Փետրվարի 27-ին, ժամը 17.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 58 շենքի դիմաց բախվել է մայթեզրին կայանված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի:
«Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ հիմնադիր նախագահ, գործարար Աբրամ Ամիրխանյանի ինքնասպանության փաստով հարուցված քրեական գործը կարող է տեղափոխվել ԱԱԾ վարույթ:
700 գյուղական համայնքներում տաքսի ծառայություն մատուցող ֆիզիկական անձինք ամսվա ավարտին կվճարեն ավելի քիչ՝ 5000 դրամ: Եռամսյակի և տարեկան տուրքի համար վճարվող գումարները ևս ավելի պակաս են. համապատասխանաբար՝ 13.500 և 45.000 դրամ:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապաշխարության և պահքի մի գեղեցիկ շրջան է սահմանել հավատացյալների համար, որի կիրակիներից յուրաքանչյուրն իր անվանումն ունի Աստվածաշնչի որևէ պատմությանը համապատասխան: Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` (տես Ղուկ. 15:11-32) մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջեւ:
«Նա անհայտ կորած է: Եվ գործի փաստացի հանգամանքները հիմք չեն տալիս մտածելու, որ սպանություն է տեղի ունեցել, որովհետև, ըստ լրատվական միջոցներով տարածված նյութի՝ նա գրություն է թողել, այսինքն՝ ինքը մինչ անհայտ կորելը չի նշում այնպիսի գործոնների մասին, որոնք կվկայեն, որ նրա կյանքի սպառնալիք կա: Այսինքն՝ այս տեսակետից, ես նորից եմ կրկնում՝ այնքանով կարող են կապ ունենալ, ինչքանով հնարավոր է խոսել Պերմյակովի գործի վերաբերյալ կամ ռուսական բազայում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական արտահոսքը կանխելու տեսակետից: Բայց չեմ կարծում, որ այս պահին կա որևէ հիմք կոնկրետ անհետանալու փաստը և Պերմյակովի գործը կապելու»:
Վերադարձի օրը «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ-ում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է լինելու Հայաստան վերադարձած 5 հոգանոց հայ ընտանիքի հետ ասել էր. «Նրանք դավաճան են, թե` ոչ, կորոշի դատարանը»:
Սումգայիթի ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի (Մ6) 34-րդ կմ-ում փետրվարի 27-ին տեղի ունեցած քարաթափման հետևանքները Լոռու ճանապարհաշինարարների կողմից վերացվել են:
Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Անդրանիկ Հ.-ն հայտնել է, որ հիշյալ օրը իր ինքնազգացողությունը վատացել է, չի ցանկացել գնալ ոստիկանության բաժին, սակայն ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթաներով ստիպողաբար բերման ենթարկելիս իր նկատմամբ գործադրել են բռնություն՝ քաշքշել և հարվածել են:
27.02.2015թ.՝ ժամը 20:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Էմիլի Սաֆարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգով մահացու հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն՝ ստորին ծնոտի շրջանում:
Աթանի դպրոցում տարիներ առաջ 60-ից ավելի աշակերտ էր սովորում: Հիմա նրանց թիվը 32 է: Գյուղում երիտասարդ ընտանիքները աշխատանք չունեն, հետևաբար գյուղում չեն մնում: