Բաժիններ՝

Երգելու կարողությամբ չօժտված մարդը կարո՞ղ է հոգևորական լինել

– Երգելու կարողությամբ չօժտված մարդը կարո՞ղ է արդյոք հոգևորական լինել:

– Ես առնչվում եմ երիտասարդների հետ, որոնք հայ եկեղեցու ապագա հոգևորականներն են և դասավանդում եմ հոգևոր երգ ու երաժշտություն առարկան: Նոր ընդունվող ուսանողների մի մասը գաղափար չունի երգ ու երաժշտությունից, մի մասը վստահ չէ, որ կարող է երգել, սակայն ժամանակի ընթացքում` ծեսերին, արարողություններին մասնակցելով, վերացնում են այդ բացը: Եթե մեր անձերը նվիրել ենք Աստծուն, պիտի հրաժարվենք այն ամենից, ինչը հոգևորականին հարիր չէ: Հոգևորականը, բացի աներկբա հավատից և ճշմարիտ գիտելիքներից, պետք է ունենա երկու կարևոր հատկանիշ՝ լավ խոսել և լավ երգել: Եթե նա հավատքով չի երգում, այն հնչում է որպես դատարկ նոտա, որն, անշուշտ, զգացվում է:

Օրհնությամբ՝ Տ. Կորյուն քահանա Մարտիրոսյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս