
Երևանում կինը ծեծի է ենթարկել

Նոյեմբերի 20-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1972 թ. ծնված Զինաիդա Ա.-ն և հայտնել, որ 1979 թ. ծնված Կարեն Ղ.-ն ժամը 22.30-ին իրենց տանը ձեռքերով և ոտքերով հարվածել է 1981 թ. ծնված Քրիստինե Հ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ և դիտավորությամբ վնասել է բնակարանի գույքը:
Կարեն Ղ.-ն բերման է ենթարկվել Չարբախի բաժանմունք:
Կատարվում է հետաքննություն: