![](/banners/BeFunky-design.jpg)
Հանրապետության հրապարակում այսօր բնակչության պայմանական տարհանում է իրականացվելու
![](https://168.am/wp-content/uploads/2014/03/arcrun-e1350395632789.jpg)
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում այսօր երեկոյան` ժամը 18:00-ից սկսած Հանրապետության հրապարակում ձևավորվելու է ավտոշարասյուն: «Բնակչության պայմանական տարհանման համար մոտ 30 ավտոբուս է լինելու հրապարակում»,- ասաց նա:
Նաև տեղեկացրեց, որ գիշերը ժամը 2-ից սկսած Ավան թաղամասում հայտարարվելու է պարեկային ժամ, որը տևելու է լուսաբաց: «Բոլոր նրանք, ովքեր կլինեն դրսում, ոստիկանները փորձելու են ուղղել դեպի տուն»,- ասաց Ա. Հովհաննիսյանը: