«Շանթ-2015» զորավարժությունների փորձը կարող է անգնահատելի լինել ՀԱՊԿ-ի համար. ՀԱՊԿ ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների փորձը կարող է անգնահատելի լինել` ՀԱՊԿ–ի շրջանակներում այն կիրառելու համար: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման գնահատական տվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության վարչության պետի տեղակալ Վալերի Կոլչինը: «Հայաստանը ՀԱՊԿ անդամ առաջին պետություններից է, որ նման զորվարաժություններ է իրականացնում: Ուստի զորվարաժությունների փորձը կարող է անգնահատելի լինել ՀԱՊԿ–ի շրջանակներում այն կիրառելու համար»,- ասաց ՀԱՊԿ ներկայացուցիչը:
Սեպտեմբերի 2-ին Հայաստան է ժամանել ՀԱՊԿ–ի քարտուղարության և Կազմակերպության միացյալ շտաբի աշխատանքային խումբը՝ ՀՀ–ում սեպտեմբերի 3-6-ն անցկացվող «Շանթ-2015» զորավարժությանը և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Սեպտեմբերի 4-ին զորավարժությունների շրջանակում խումբը ներկա գտնվեց Էրեբունի բժշկական կենտրոնում պատերազմական իրավիճակում հիվանդանոցային պատրաստականության սցենարի խաղարկմանը: «Այն, ինչ մենք այս պահին տեսանք այստեղ, համապատասխանում է այն իրողություններին, որ ծավալվում են Հայաստանի Հանրապետությունում և դրա հարևանությամբ»,- նշեց վարչության պետի տեղակալը:
Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբայինզորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանայինբնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության ևագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքայիննախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակությանվերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը,զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապեսհամապատասխանեցված են իրականությանը: