
Ադրբեջանական բանակում երեք օրվա կտրվածքով սպանվել է մոտ 7-8 հոգի. Արծրունի Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրաշարժի, «Շանթերի», փլված պատերի ու այլ անհաջող երևույթների հետևանքով զոհերի քանակը ադրբեջանական բանակում երեք օրվա կտրվածքով դարձավ մոտ 7-8 հոգի»:
Իսկ ավելի վաղ կատարած գրառման մեջ նշել էր. «Ադրբեջանական կողմը սեփական ինքնախաբեության փոխարեն ավելի լավ է մտածի սեփական դատարկվող գյուղերի ու լցված դիարանների մասին: Մինչև հիմա հայկական կողմի պատասխանները եղել են միայն պաշտպանողական և ադեկտվատ: Հայկական լրատվամիջոցները, ի տարբերություն ադրբեջանականների, կարող են տեսնել, թե որտեղ ինչ է կատարվում»: