Հակառակորդի կողմից արձակված կրակոցների արդյունքում Վազաշեն գյուղում երեք անձ հրազենային վիրավորում է ստացել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի դեպքի առթիվ:

2015թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 20:35-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքում տեղակայված մարտական դիրքերից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ տարբեր տրամաչափի զենքերից կրակ է արձակվել Տավուշի մարզի Վազաշեն գյուղի ուղղությամբ, որի հետևանքով բեկորային մարմնական վնասվածքներ են ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել նշված գյուղում այդ պահին գտնված Պառավաքար գյուղի բնակիչներ Հ.Բրուտյանը, Հ. Ղարաբաղցյանը և Ա.Ղազախյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ և 13-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930