Փետրվարի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
«Ես ինձ մեղավոր չեմ համարում, առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում։ Ցույցին մասնակցել եմ, չգիտեմ՝ ինչն եմ խախտել, երեւի փողոցը փակելու համար։ Ես ոչ մի բան չեմ արել։ Տեսանյութեր ցույց տվեցին, որտեղ ես կանգնած եմ ժողովրդի մեջ։ Երեկ տոմս էի գնել ՌԴ մեկնելու համար, էսօր տոմսս հետ եմ տվել։ Վնասի փոխհատուցում էլ չգիտեմ՝ ումից պահանջեմ»:
Փետրվարի 26-ին, ժամը 09.58-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գայի փողոցի տեխնոլոգիական կենտրոնին հարակից կոշիկի վերանորոգման կրպակում:
«Կա հաղորդումների շարք, որ առավոտից իրիկուն ճաշ են սարքում, հրավիրում են՝ ինչ են սիրում ուտել: Ամեն ինչը չափ ունի, լավ, հո որկրամոլ չե՞նք: Ալիքները փոխում ես, մի քանի հատ նման հաղորդում ունեն: Մեր նպատակը ո՞րն ա՝ ով ինչ լավ բո՞րշչ ա սարքում, թե ձվածե՞ղ ա սարքում: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»,- ասաց Շարմազանովը՝ նշելով, որ անցած տարի Հովհաննես Շիրազի ու Համո Սահյանի 100-ամյակներն են եղել, բայց հիմնականում դրան լրատվամիջոցներն են անդրադարձել:
Կառավարության որոշմամբ` 2014թ. չորրորդ եռամսյակի ընթացքում օտարերկրյա պետություններում սիրիահայերին տրված 277 անձնագրի դիմաց չգանձված պետտուրքը փոխհատուցելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է մոտ 16.5 մլն դրամ:
SHAMHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ երեկ՝ փետրվարի 25-ին, Երևան քաղաքի Կորյուն և Տերյան փողոցների խաչմերուկում՝ «ՑԻՏԱԴԵԼ» բիզնես-կենտրոնի դիմաց տեղի ունեցած ավտովթարից:
Փետրվարի 26-ին, ժամը 15.21-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Վանաձոր քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ Կ. Ն.-ը :
Այսօր Ազգային ժողովի նիստում այս պահին ներկայացվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2013 թվականի գործունեության մասին հաղորդումը: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը՝ ներկայացնելով զեկույցը, նշեց, որ հանձնաժողով մուտքագրվել է 731 գրություն, ՀՀ քաղաքացիներից և կազմակերպություններից` 13 դիմում-բողոք (հեռուստաընկերությունների հաղորդումների անորակ լինելու, լեզվի անարատության, անբարեխիղճ գովազդ հեռարձակելու մասին և այլն), որոնց պատասխանել են համաձայն գործող օրենսդրական ակտերին:
ՌԴ խստացված միգրացիոն օրենսդրությունն իրական գլխացավանք է դարձել Ռուսաստանում աշխատող հարյուր-հազարավոր հայ միգրանտների համար: Երկար ընթացակարգերից խուսափելու համար ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունն առցանց հարցման հնարավորություն է տալիս, որի միջոցով դիմումների այլ ձևերին ևս հնարավոր է ծանոթանալ:
Դավիթաշենում՝ Հայաստանի օլիմպիական կոմիտեի մոտ գտնվող շինությունում հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումների գործով եւս մեկ քաղաքացու են կանչել հարցաքննության։
Կալանավոր Հրաչ Գեւորգյանը փետրվարի 25-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ծանր վիճակում տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
«Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ ես կապ չեմ ունեցել և չգիտեմ Հասան Հասանովը (հանցախմբի մյուս սպանված անդամը) արդյո՞ք եղել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից, թե ոչ»:
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է կարգավորել ՀՀ հազարավոր քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատելու խնդիրը, ինչպես նաև ապահովել այդ երիտասարդների վերադարձը հայրենիք:
Հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել. 44-ամյա տղամարդը ինքնասպան է եղել՝ կախվելով հյուրասենյակի դռնից:
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում որոշում է ընդունվել ս.թ. հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Տավուշի մարզպետարանին 2015թ. առաջին եռամսյակում հատկացնել մոտ 6.5 մլն դրամ: «Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Չինարի և Պառավաքար գյուղերի 134 բնակչի գույքի կորուստն ենք մենք վերակագնում,- ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:- Բոլորդ գիտեք, որ սահմանամերձ համայնքները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ համայնքների ազգաբնակչությունը որևէ խնդիր չունենա»:
Դեպքի օրը Ստելլան դստերն իր հետ տարել է հացի արտադրամաս, որտեղ աշխատում էր, իսկ երեխային փորձել է քնեցնել հանգստյան սենյակներից մեկում: Այս ընթացքում երեխան արթնացել է, ցանկացել է գնալ դեպի սենյակի անկյունում դրված տարան` բնական կարիքները հոգալու, զուգագուլպան փաթաթվել է ոտքին, ինչի հետեւանքով ընկել է էլեկտրական սալիկի վրա, այրել ձեռքերն ու դեմքը: Ապա հանելով իր՝ արդեն այրված զուգագուլպան, նետել է բազմոցին, որի հետեւանքով էլ բազմոցի վրա հրդեհ է բռնկվել:
Ադրբեջանցի հաքերները կոտրել են SHAMSHYAN.com կայքի ֆեյսբուքյան էջը և տեղադրում են Խոջալուի դեպքերը շահարկող հակահայկական նյութեր:
«Այս մրցույթին բոլորն էլ նորից մասնակցում են, ինչքան գիտեմ, ովքեր նախորդում եղել են։ Դա ձեր մոտեցումն է՝ ես իշխանության ներկայացուցիչն եմ, թե չէ։ Ես իշխանությունների հետ և երկրի հետ արդեն 5 տարի է՝ կապ չունեմ։ Եվ ասեմ ձեզ նաև՝ անկախ նրանից՝ ես կընտրվեմ, թե կմնամ ՄԱԿ-ում, ես Հայաստան վերադառնալու որևէ նպատակ, մտադրություն չունեմ, և արդեն իմ ընտանիքի անդամներն էլ են մեկնում։ Այնպես որ՝ մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»։
Մարտի երրորդ տասնօրյակում Արարատյան դաշտում ծիրանենին ծաղկում է: Վերջին 20-25 տարիների ընթացքում ծիրանենու ամենավաղ ծաղկումը եղել է 2010թ մարտի 12-14-ը
Հարավային Կովկասում ճանաչողական այցի շրջանակներում փետրվարի 21-ին հնգօրյա աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Կոսինսկի Ֆրիցը:
Երգահանը, ինչպես հայտնի է, հաճախ հյուրընկալվում էր «Բարգավաճ Հայաստանի» կուսակցապետի մոտ, և Ծաոուկյանը, ի դեպ, իր բազկաթոռի բարձունքից, խոստացել էր աջակցել նրան՝ հին ու նոր երգերի ձայնագրության գործում։
Նույն աղբյուրները հայտնում են, որ նա, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կնշանակվի Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար։
Փետրվարի վերջին երկու օրերին մեր հանրապետությունում եղանակը կրկին շատ մոտ կլինի ձմռան համար ռեկորդային ջերմաստիճանին։
«Բազում անգամ ասել եմ ես անկուսակցական եմ, ինչո՞ւ պիտի պաշտոնանկության հարց լինի»:
«Յունիբանկի» ավանդատուների միջև նվերների հաջորդ խաղարկությունը կկայանա 2015թ.-ի մարտի 3-ին:
ԲՀԿ-ն այսօր բաժանված է երկու մասի, և վեճը հենց այստեղ է՝ շարունակել պահել կուսակցությունը, թե՞ ոչ։ Հավելենք նաև, որ մեր տեղեկություններով՝ ԲՀԿ ներկայիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ-ն, ավելին՝ նա որոշել է այլևս ֆինանսական ռեսուրսներ չտրամադրել քաղաքական կուսակցություն պահելու համար։
Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Ճոյտ» մականունով Հակոբ Հակոբյանին, ով հարկային պարտականությունները չկատարելու հոդվածով ճաղերի հետևում է, սպառնում է սնանկացում:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր երևանյան առանձնատան համար նոր ջահ է գնել: Սակայն արտառոցը ոչ թե ջահ գնելու հանգամանքն է, այլ այն, որ մարզպետն այդ ջահը ոսկեզօծելու և Սվարովսկի քարեր դնելու համար միայն, որոշ տեղեկությունների համաձայն, վճարել է մոտ 80 հազար դոլար:
Մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարում, այդ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրաժարականից, հետո, նախագահ կընտրվի Նաիրա Զոհրաբյանը, որը միակ թեկնածուն էր Ծառուկյանին փոխարինելու հարցում: