Լիսկան երևանյան իր առանձնատան համար նոր` 80 հազար դոլարանոց ջահ է գնել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր երևանյան առանձնատան համար նոր ջահ է գնել: Սակայն արտառոցը ոչ թե ջահ գնելու հանգամանքն է, այլ այն, որ մարզպետն այդ ջահը ոսկեզօծելու և Սվարովսկի քարեր դնելու համար միայն, որոշ տեղեկությունների համաձայն, վճարել է մոտ 80 հազար դոլար: Մենք 2 օր է՝ փորձում ենք այս տեղեկությունը ճշտել Սուրիկ Խաչատրյանից: Ապարդյուն:
Մարզպետը մեր հարցին չի ցանկանում պատասխանել, անընդհատ ասում է, թե խորհրդակցության է, աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկով է աշխատում: Երբ պնդեցինք, որ ընդամենը պետք է ասի՝ իսկապե՞ս նման թանկ ջահ ունի, թե ոչ, մարզպետն այսպես արձագանքեց.
«Չե՞ս զգում, որ ավելորդ հարցեր ես տալիս», ու անջատեց հեռախոսը: Իսկապես որ ավելորդ հարցեր են. եթե Լիսկան 80 հազար դոլարանոց «լյուստրա» չունենա, ո՞վ ունենա»,գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։